Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիասթափեցնեմ որոշ քաղաքական ուժերի. մենք որեւէ հաղորդում կամ հեռուստաալիք չենք փակելու». Մխիթար Հայրապետյան

Ապրիլ 30,2020 14:53

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը, որը դրվել է շրջանառության մեջ, հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում փոփոխություններ է ենթադրելու եւ խաղի նոր կանոններ է հաստատելու հեռուստատեսության եւ ռադիոյի համար: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեց օրինագծի հեղինակներից «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: Նա տեղեկացրեց՝ քաղաքացիները ոգեւորվել են հեռուստաեթերի բովանդակությունը «մաքրող» այս օրենքի նախագծով եւ այս կամ այն հեռուստաալիքն ու հաղորդումը փակելու կոչեր հնչեցրել, սակայն որեւէ պարագայում նման հարց չի կարող լինել:

«Որոշ քաղաքական ուժեր երազում են, որ մենք այդ ճանապարհով գնանք, բայց ստիպված եմ հիասթափեցնել: Մենք որեւէ հաղորդում կամ հեռուստաալիք փակելու խնդիր չենք դրել, դա դեմ է մեր արժեհամակարգին: Հույս ունենք, որ նախկին իշխանության հետ գործելաոճի համեմատություններ չեն լինի: Մեր խնդիրն է սահմանել այնպիսի կանոններ, որպեսզի շատ հաղորդումներ ստիպված լինեն հետեւել դրանց: Երբ ասում ենք, որ եթերը պետք է մաքրվի, իրապես խնդիր ենք դրել: Թող հեռուստաալիքներն ավելանան, բայց նրանց առաջ պետք է լինեն որոշակի խաղի կանոններ: Այս օրինագիծը խրախուսում է լավ հեռուստաարտադրանքը, հեռուստադիտողն արժանի է դրան»,-համոզմունք հայտնեց պատգամավորը:

Մխիթար Հայրապետյանը շեշտեց՝ կարծիք է տարածված, որ եթե մարդիկ դիտում են որեւէ բան, ուրեմն պահանջարկ կա. «Նեղանում ենք, որ մարդիկ հնդկական կամ բրազիլական սերիալներ են դիտում: Իսկ մենք այլընտրանք առաջարկո՞ւմ ենք քաղաքացիներին: Օրերս ստացա Հանրային հեռուստաընկերության արդեն նախկին տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի գրությունը, որում ներկայացված է հեռուստասերիալների վիճակագրությունը: Առաջին տեղում «Անատոլիական պատմությունն» է, որը ես էլ եմ դիտում: Հանրությունը կարիք ունի որակյալ արտադրանքի, ուստի այս օրինագիծը խրախուսում է այն»:

Հավելենք, որ օրինագծի հեղինակներն առաջիկա ամիսներին պատրաստ են առաջարկներ լսել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930