Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունները COVID-19-ի ճգնաժամը չպետք է օգտագործեն լրագրողներին լռեցնելու համար. ԵԽ գլխավոր քարտուղար

Ապրիլ 30,2020 14:33

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարություն է տարածել՝ մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ, որը նշվում է մայիսի 3-ին: ԵԽ գլխավոր քարտուղարը կառավարություններին կոչ է անում խուսափել մամուլի ազատության սահմանափակումներից COVID-19 համավարակի ժամանակ:

«Կառավարություններն աննախադեպ մարտահրավերների են բախվում COVID-19-ի ճգնաժամի պայմաններում, բայց իրավիճակը չպետք է օգտագործվի լրագրողներին լռեցնելու կամ վերջիններիս աշխատանքը խոչընդոտելու համար: Մամուլը պետք է ազատ լինի՝ ճգնաժամի բոլոր բնագավառները լուսաբանելիս: Լրագրողներն առանցքային դեր և հատուկ պարտավորություն ունեն՝ հասարակությանը ժամանակին, ճշգրիտ և հուսալի տեղեկատվություն տրամադրելու գործում»,-ասվում է ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը համոզված է, որ լրագրողները պատասխանատու լուսաբանման միջոցով կարող են նպաստել նաև խուճապի տարածման կանխարգելմանը: Նա նաև իր անհանգստությունն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկեր կազմակերպությունների տարեկան զեկույցի կապակցությամբ, որի համաձայն 2019թ. Եվրոպայում շարունակվել են ճնշումները, ահաբեկումները լրագրողների նկատմամբ:

«Դժբախտաբար, վերջին տարիներին շարունակվում է լրագրողների դեմ բռնությունների և ահաբեկման միտումը: Չափից շատ լրագրողներ են գտնվում անազատության մեջ, շատ են դեպքերը, երբ լրագրողների սպանությունները մնում են անպատիժ: Տեղյակ եմ նաև տնտեսական ծանր պայմաններից, որոնցում այսօր գտնվում են շատ լրագրողներ»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը՝ անդամ երկրների իշխանություններին կոչ անելով պաշտպանել ժողովրդավարությունում լրագրողների կարևոր դերը, մասնավորապես ճգնաժամի պայմաններում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930