Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է շուրջ 54,9 միլիարդ դրամ, միջոցառումներից օգտվողների թիվը 22 հազար է: Այսօր այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վստահեցրեց՝ միջոցառումներից օգտվող շահառու ֆիզիկական անձանց թիվը 775 հազար է. «Այսինքն, 775 հազար մարդ այս պայմաններով օգտվել է մեր հակաճգնաժամային ծրագրերից որեւէ մեկից»:
Այսօր կառավարությունն ընդլայնեց հակաճգնաժամային 8-րդ ծրագրով հատկացվող շահառուների շրջանակը:
Վարչապետը նշեց՝ այսօր կառավարության որոշման արդյունքում միջոցառումներից օգտվող ֆիզիկական անձանց շրջանակն ընդլայնվում է. «Մեր 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 5-րդ միջոցառումները շարունակվում են, ամեն օր օգտվողների թիվը փոխվում է, եւ մենք հետեւում ենք գործընթացին, որպեսզի մեր աջակցությունը լինի հասցեական»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց՝ 4100 շահառու-ուսանող կարող ենք ավելացնել այդ թվին, նրանք այդ միջոցառման միջոցով պոտենցիալ վարկերից օգտվողներ են:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ