Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտությունների մեծ մասն ունի հայերեն անվանում. հորդորակ օտար բառերից խուսափելու մասին

Ապրիլ 30,2020 17:19

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(15-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ ու մասնագետներ:

Oտար բառերի հայերեն համարժեքների այս ցանկում տեղ են գտել մասնագիտությունների անվանումներ։

Վաղուց հայտնի, ինչպես և նոր մասնագիտությունների մեծ մասն ունի հայերեն անվանում, սակայն դրանք հանիրավի անտեսվում և չեն գործածվում:

Հորդորում ենք մասնագիտությունը նշելիս գործածել հայերեն անվանումը։

1.ալպինիստ – լեռնագնաց, լեռնարշավորդ

2.անալիտիկ – վերլուծաբան

3.անեսթեզիոլոգ – անզգայաբան

4.աստրոլոգ – աստղաբան

5.գիդ – զբոսավար, ուղեվար

6.դեգուստատոր – համտեսող, համտես

7.դերմատոլոգ – մաշկաբան

8.դիպլոմատ – դիվանագետ

9.էկոլոգ – բնապահպան

10.էկոնոմիստ – տնտեսագետ

11.էպիդեմիոլոգ – համաճարակաբան, համաճարակագետ

12.թեորետիկ – տեսաբան

13. ինֆեկցիոնիստ – վարակաբան

14.իվենթ մենեջեր – միջոցառումների կազմակերպիչ, կազմակերպիչ

15.լեկտոր – դասախոս

16.կասիր – գանձապահ

17.կարդիոլոգ – սրտաբան

18.կոնսուլտանտ – խորհրդատու

19.կո(ո)րդինատոր – համակարգող

20.մարքեթոլոգ – շուկայագետ, շուկայաբան

21.շտանգիստ – ծանրորդ

22.պաթոլոգ – ախտաբան

23.ռեանիմատոլոգ – վերակենդանացնող

24.ռեժիսոր – բեմադրիչ

25.ռեստավրատոր – վերականգնող

26.սլեսար – փականագործ

27.սպորտսմեն – մարզիկ

28.ստիլիստ – ոճաբան, ոճագետ

29.սուիցիդոլոգ – ինքնասպանագետ

30.սուֆլյոր – հուշարար

31.տրավմատոլոգ – վնասվածքաբան, արևմտահայերեն՝ բեկաբույժ

32.տրեներ – մարզիչ

33.փիար մենեջեր – հանրային կապերի պատասխանատու

34.փրոջեքթ մենեջեր – նախագծերի կառավարիչ, ծրագրերի ղեկավար

35.ֆլորիստ – ծաղկահարդար, ծաղկաբույծ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930