Մինչ այժմ կառավարության մշակած՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական 15 ծրագրերից 9-ը սոցիալական բնույթի են: Այս պահի դրությամբ, 4, 6, 8, 9 եւ 13-րդ ծրագրերով 286 հազար շահառուներին 12 միլիարդ դրամի փոխանցում է տրամադրվել: Այս տվյալները քիչ առաջ կայացած մամուլի ասուլիսում հրապարակեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նշված թվում ներառված չէ կոմունալ վճարների փոխհատուցման շահառուների թիվը:
Ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերի ընթացիկ արդյունքները նախարարն անդրադարձավ նաեւ 8-րդ միջոցառման ծրագրի ընդլայնմանը: Հիշեցնենք, խոսքը տուժած ոլորտների մասին է, որով ծրագրի շահառու կարող են դառնալ գրանցված աշխատողները: 8-րդ ծրագրի ցանկում այսուհետ ներառվում են նաեւ հագուստի, կոշիկի եւ այլ տեսակի կաշվե իրերի արտադրության, կահույքի, թանկարժեք եւ ոչ թանկարժեք քարերից զարդերի պատրաստման, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ նորոգման, օդային տրանսպորտի գործունեության, նաեւ ավիատոմսերի վաճառքում ներգրավված մարդիկ, ոլորտները, նաեւ կինոթատրոնների գործունեությունը, լուսանկարչության բնագավառում գործունեություն ծավալողները, ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթի, կրթական, մշակութային, ստեղծագործական արվեստի, պոլիգրաֆիկ եւ տպագրական ծառայություններ մատուցողները: Ծրագրի շահառու են համարվում նաեւ նշյալ ոլորտներում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները:
Այսպիսով, այս ծրագրով 36 հազար շահառու է ավելանում, գումարային առումով խոսքը երկու միլիարդ դրամի մասին է:
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ 9-րդ ծրագրով, որը վերաբերվում է անչափահաս երեխաներին նպաստների տրամադրմանը, դիմումների ընթացակարգն է պարզեցվել եւ խնդիր ունեցած քաղաքացիները կարող են դիմել նորից: Ցայսօր 130 հազարից ավել երեխայի համար գումարը փոխանցվել է: Սա շահառունեի կեսն է, նույնքան շահառուներ ակնկալվում են:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ