Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. Ռուս-ադրբեջանական հարաբերություններն այս պահին շատ ավելի ռազմավարական են և ջերմ, քան հայ-ռուսականը

Ապրիլ 30,2020 11:56

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը տեսանյութում մանրամասն անդրադառնում է ՌԴ արտգործնախարարի՝ ներկա պահին արցախյան հարցում փուլային տարբերակի շուրջ ընթացող բանակցային գործընթացի մասին հայտարարությանը և դիտարկում, որ Արցախի հարցը հայտնվել է անպաշտպան և քաոսային վիճակում Նիկոլ Փաշինյանի բացահայտ ոչ կոմպետենտության, հակասական մոտեցումների և հարցը դիվանագիտական պոպուլիզմի դաշտ տեղափոխելու պատճառով։

Քաղաքական գործիչը մանրամասն անդրադառնում է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին՝ այն որակելով որպես վտանգավոր։ Փաստորեն, Փաշինյանն ինչպես ընդդիմության ժամանակ, այնպես էլ իշխանության գալով՝ իր գործողություններով չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Եվ ըստ էության՝ մենք այսօր ստանում ենք այդ վերաբերմունքի պատասխանը։

Ռուբեն Հակոբյանը համարում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն այս պահին շատ ավելի ռազմավարական են և ջերմ, քան հայ-ռուսականը։ Եվ պետք է ասել, որ դրան մեծապես նպաստել է հենց Նիկոլ Փաշինյանի վարքագիծը։

Գնահատելով ստեղծված ոչ միանշանակ և վտանգավոր իրավիճակը ինչպես արտաքին քաղաքականության և մասնավորապես՝ Արցախի հարցում, նաև ներքաղաքական բավականին բևեռացված և անկայուն վիճակը, քաղաքագետը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Քաղաքական վերլուծությունների «ԱԿՈՒՆՔ» կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930