Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան օպերատորների քանակի ավելացում ունենանք, այնքան ավելի կայունությունը բարձր է». բջջային օպերատորների նվազումը տեղեկատվական անվտանգության լրջագույն խնդիր. «Ժամանակ»

Ապրիլ 30,2020 11:45

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ իշխանություններին կոչ անելով Հայաստանում պահպանել կապի երեք օպերատորների առկայությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ամենակարևորը՝ ապահովել երկրի տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև տնտեսական մրցակցությունը և տեխնոլոգիական զարգացումը:

«Ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց՝ առաջին խնդիրը, որի առաջ Հայաստանը կկանգնի երկու բջջային օպերատոր ունենալու պարագայում, ընդհանուր կապուղիների կայունության հարցն է։ «Բնականաբար, ինչքան տեխնիկայի խտություն ունենանք, օպերատորների քանակի ավելացում, այնքան ավելի կայունությունը բարձր է։ Օպերատորների նվազումը լուրջ դեպքերի ժամանակ կայունությանը հարվածում է»,- ասաց մասնագետը։ Մարտիրոսյանի խոսքերով՝ ինչքան դաշտը մրցակցային է, այնքան գին-որակ աճը դրական է։ «Բայց կա սրա երկրորդ կողմը։ Ես համոզված չեմ, որ գործարքը արգելվի, «Բիլայնը» չի գնա սննկացման։ Կարծես թե ընդհանուր միտում է նկատվում։ «Վեոն»-ները հեռանում են մի շարք շուկաներից, ինչպես ժամանակին եղավ «Օրանժ»-ի հետ։ Փորձը ցույց է տալիս, որ փոքր շուկաներում դժվար է գոյատևել, դրա համար շատ տեղերում խոշորացում է գնում, ինչը, իհարկե, լավ չէ, բայց առաջանում է շուկայի ընդհանուր տրամաբանության խնդիրներից»,- մանրամասնեց Սամվել Մարտիրոսյանը։

«Ժամանակ»-ի հետ զրույցում տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ շուկայում կապի երկու օպերատորի մնալուց հետո, սպառողները անպայման կապի որակի ու գնային փոփոխություններ պետք է սպասեն։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930