«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի քանի մանրամասներ ներկայացրեց իր հեռանալուց:
Մասնավորապես, երեկ նիստի ժամանակ ավագանու մի քանի անդամներ հետաքրքրվեցին ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթից, նախկին ղեկավարի հետ հարաբերություններից և այդ ամենի մեջ իր կնոջ դերակատարմանը, որին ի պատասխան Հայկ Մարությանը նշել էր․ «Չգիտեմ՝ աղջիկներն իրենց մեջ ինչ չեն կիսել։ Մենք ունենք շատ մեծ ծրագիրը, որը ԵՄ-ից իմ կինն իր ընկերներով բերել է Երեւան: 5.3 մլն եվրոյի ծրագիր է: Այսինքն ինքը միշտ, նաեւ իմ քաղաքապետ դառնալուց առաջ, հիմա էլ, նաեւ իմ բոլոր ընկերները օգնում են ինձ շատ հարցերում»։
«Ես «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոնը լքել եմ, դեկտեմբերի 20-ին և նշանակվել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն։ Ինձ դեռևս ամռանն էին խնդրել գնալ այդ կենտրոն և ես կես տարի զբաղված եմ եղել դրա ստեղծումով։ Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը մինչև իմ գնալը, փոխտնօրենն էր ղեկավարում։ Կարող եմ ասել, որ այդ ՀՈԱԿ-ը նորմալ աշխատել է, քանդվել է քաղաքապետի տիկնոջ թեթև ձեռքով։ Ես ասում եմ, ինքը ժխտում է, բայց ես շատ բան ունեմ ասելու ու իմ ասածները շատ հեշտ ապացուցելի են։ Յուրաքանչյուրը, ով ցանկություն ունի իմանալ ճշմարտությունը, կարող է իմանալ ՀՈԱԿ-ի աշխատակիցներից։ Մարությանի կինն այնպիսի պահանջներ է դրել, ուղղակի տեռորի է ենթարկել այդ կազմակերպության ղեկավար կազմին, բոլորը հրաժարական տվեցին, գնացին», – նշեց Արմեն Բեգոյանը։
Բեգոյանը հայտարարեց նաև, թե ինչ քայլերի է պատրաստվում դիմել։ «Ես պատրաստվում եմ ապացուցել, որ Հայկ Մարությանը ստում է։ Բազմաթիվ մարդիկ կան, ում տեռորի են ենթարկել և իրենք ստիպված լքել են պաշտոնը», – հավելեց նա»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։