Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադեկվադ». Ալեն Սիմոնյանն առաջինն է ֆիզիկական ուժ կիրառել, ինչը ֆիքսված է թե տեսագրություններում, թե ականատեսների կողմից

Ապրիլ 30,2020 01:17

«Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն է տարածել

1. Մենք պահանջում ենք միջադեպի տեսագրությունները հրապարակել: Տեղի ունեցածը իշխանության կողմից հերթական սադրանքն էր: Մեզ չհաջողվեց հունից հանել և դատել Մարալիկում խուլիգանների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել և դատել կրիմինոգեն էլեմենտների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել կեղծ «քրիստոսներ» գործուղելով մեր գրասենյակ, մեզ չհաջողվեց երկու տարին շարունակ ձգվող անդադար հայհոյանքների միջոցով: Գործի անցավ ծանր հրետանին՝ ԱԺ փոխնախագահ սադրեց, իսկ իր սադրանքի անպատասխան մնալուց հետո հարձակվեց ու հարվածեց ցուցադրաբար ձեռքերը մեջքի հետև տարած Արթուր Դանիելյանին: Հիմա այդ ամեն ներկայացվում է որպես հարձակում իշխանության ներկայացուցչի վրա:

2. Մենք դատապարտում ենք այն երևույթը, որ ԱԺ փոխխոսնակը արդեն երկու օր է` դրսևորում է խուլիգանին հարիր վարք: Միևնույն ժամանակ, մենք որևէ ափսոսանք չենք զգում, որ խուլիգանական վարք դրսևորած անհատը ստացել է արժանի հակազդեցություն, եթե կուզեք` պատիժ:

3. Միջադեպի ամբողջական պատասխանատվությունը կրում են այս իշխանություններն` առհասարակ և Ալեն Սիմոնյանը` մասնավորապես:

4. Ալեն Սիմոնյանը առաջինն է ֆիզիկական ուժ կիրառել, ինչը ֆիքսված է թե տեսագրություններում, թե ականատեսների կողմից, թե Ալեն Սիմոնյանի` Ազատություկ ռ/կ-ին տրված հարցազրույցում: Ըստ այդմ` Ալեն Սիմոնյանը զոհ չէ, նա է հրահրել բախում, նա էլ կրում է պատասխանատվությունը դրա հետևանքների, այդ թվում` սեփական առողջությանը պատճառված հետևանքների մասով:

5. Մենք դատապարտում ենք ինքնիրավչությունն ու ամենաթողությունը: Ավելին` մենք վերահաստատում ենք մեր անհանդուրժողականությունը այդ երևույթների նկատմամբ և հետայսու էլ խստագույնս պատժելու ենք բոլոր նման դրսևորումները, որոնք կփորձեն կիրառել մեր նկատմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունում Ազգային Ժողովի փոխնախագահը հարձակվում է իշխանության քաղաքական ընդդիմախոսների վրա: Օրը ցերեկով, բազմաթիվ վկաների առջև: Սա է դեմոկրատական բաստիոնը, որում մենք ապրում ենք:

Հրապարակեք տեսագրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930