Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշեցնեմ՝ Ալեն Սիմոնյանը ևս եղել է լրատվական կայքի գլխավոր խմբագիր և թերևս որեւէ բարձրաձայնում անելիս նկատի ունի նաեւ հենց իրեն». Քնար Մանուկյան

Ապրիլ 29,2020 21:33

«Ես ցանկանում եմ հիշեցնել, որ Ալեն Սիմոնյանը եւս եղել է լրատվական կայքի գլխավոր խմբագիր և թերեւս որեւէ բարձրաձայնում անելիս նկատի ունի նաեւ հենց իրեն»,- Aravot.am-ի հարցին՝ տեղի՞ն էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ պատգամավորների և խմբագիրների աշխատավարձերի մասին համեմատությունը, այսպես պատասխանեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը:

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ ճեպազրույցում համեմատություն անցկացնելով լրատվամիջոցների խմբագիրների և պատգամավորների միջև, հայտարարեց, թե ի տարբերություն խմբագիրների, որոնցից շատերը ծրարներով գումարներ էին ստանում, պատգամավորների աշխատավարձերը հայտարարագրված են:

Քնար Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ամենևին իրեն չի վերագրում կամ իրենց լրատվամիջոցին չի վերագրում  նման մեղադրանքները, բայց նաև նշեց. «Բայց մենք՝ որպես օբյեկտիվ գործունեություն ծավալող լրատվամիջոց, կբարձրաձայնենք նաեւ Ալեն Սիմոնյանի ոտնահարված իրավունքների հարցը  ու  մեր բաժին իշխանությունը՝ որպես չորրորդ իշխանություն, կբանեցնենք, որպեսզի երբեւէ Հայաստանում չոտնահարվեն մարդկանց իրավունքները՝ լինեն դրանք բռնության գործադրմամբ, թե ուղղակի վիրավորանքի, բռնության կոչերի կամ անպատասխանատու հայտարարությունների տեսքով»:

Հիշեցրինք՝ լրատվամիջոցների՝ իշխանություններից գումարներ ստանալու մասին հայտարարությունները, կարծես, օրինաչափություն են դառնում. օրեր առաջ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց:

Հարցին՝ արդյոք մտահոգիչ չե՞ն այս հայտարարությունները, մանավանդ, որ փաստեր չեն ներկայացվում, արդյոք դրանք չե՞ն վարկաբեկում լրատվամիջոցներին, Քնար Մանուկյանը պատասխանեց. «Ես որպես իրավական ոլորտը լուսաբանող լրագրող չէի ցանկանա պարզապես հայտարարությունը մեկնաբանության ենթարկել. նախընտրում եմ խոսել փաստերով. երբ կներկայացվեն կոնկրետ փաստեր, թե որ լրատվամիջոցը, որ լրագրողը կամ գլխավոր խմբագիրը ումից, ինչքան գումար, երբ, որտեղ, ինչ հանգամանքներում է ստացել, այդ ժամանակ արժե անդրադառնալ այս թեմային: Հիմա այսպես օդի  մեջ հայտարարությունները ես կթողնեմ անպատասխան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930