Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դանիելյանը ձերբակալված է. նրան կվիրահատեն «Էրեբունի» ԲԿ-ում

Ապրիլ 29,2020 19:07

«Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը ձերբակալված է: Այդ մասին քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Քիչ առաջ, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ փողոցում բախում է տեղի ունեցել: Ալեն Սիմոնյանը հարվածել է Արթուր Դանիելյանին: Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» պատմել է, որ «Ադեկվադի» հիմնադիրներից Արթուր Դանիելյանը «սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել»:

Ըստ Կոնստանտին Տեր-Նակալյանի, Արթուր Դանիելյանին տեղափոխում են «Էրեբունի» ԲԿ: Ոստիկանությունում պարզվել է, որ նա վիրահատության կարիք ունի:

https://www.facebook.com/100013972788277/videos/vb.100013972788277/910847679390983/?type=2&video_source=user_video_tab

Ավելի վաղ, Արթուր Դանիելյանի թիմակիցները հավաքվել էին Երեւանի թիվ մեկ կլինիկական հիվանդանոցի բակում`կարծելով, որ վերջինս այդ հիվանդանոցում է:

Ավելի ուշ, Արթուր Դանիելյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանին հիվանդանոցի տնօրինությունը տեղեկացրել է, որ Արթուր Դանիելյանն իրենց բուժհաստատությունում չի գտնվում: Ինչպես հետո պարզվեց, վերջինս ոստիկանության բաժանմունքում էր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ՝ բերման ենթարկված Արթուր Դանիելյանը ազատ է արձակվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը` ճշտելով, որ ձերբակալման որոշում չկա: Ըստ նրա՝ Արթուր Դանիելյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դեմ։ Տիգրան Աթանեսյանը նաեւ հայտնել է, որ Դանիելյանին վիրահատելու անհրաժեշտություն չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Սրանք, սրանց ընկերները հիւսիսի 5-րդ շարասիւն են: Հետաքրքիր է, ո՞վ է մեղաւոր, որ սրանք երկու տարի շարունակ իրենց ծայրաստիճան սանձարձակ են պահում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930