Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարարը տնտեսական ակտիվության մասին. «Դժվար է սպասել, որ անցյալի կրկնում կլինի»

Ապրիլ 29,2020 17:42

Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է դրական տնտեսական ակտիվություն, արտահանումը եղել է 0-ից քիչ բարձր, ներմուծումը՝ 6.2%-ով կրճատված՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այսօր այս մասին կառավարության մամուլի սրահում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց՝ տնտեսության տարբեր ոլորտներում տարբեր ակտիվություն է եղել:

«Բայց պետք է նկատի առնել, որ առաջին եռամսյակի 3-րդ ամսվա երկու շաբաթն է միայն էապես կրել նոր կորոնավիրուսի՝ տնտեսության վրա բացասական ազդեցությունը: Այն փաստը, որ առաջին եռամսյակում դրական ակտիվություն է եղել, դա առավելապես երկու ամիսների բարձր տնտեսական ակտիվության հետեւանքն էր, ինչը շարունակությունն էր նախորդ տարվա տնտեսական բարձր ակտիվության: Ցավոք, 2-րդ եռամսյակի սկզբից կունենանք նվազ ակտիվություն: Հույս ունենք, որ 3-րդ եռամսյակից կվերականգնվի: Մենք  հասկանում ենք, որ նոր պայմաններում մեծ ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի անկախ գործունեության ոլորտից, կազմակերպությունները կարողանան վերականգնեն իրենց գործունեության բնականոն հունը, որովհետեւ դժվար է սպասել, որ անցյալի կրկնում կլինի»,-ասաց նախարարը, հավելելով՝ բիզնեսը պետք է նոր իրավիճակին հարմարեցվի, իսկ կառավարությունը կփորձի հասկանալ, թե ինչ աջակցություն է հարկավոր բիզնեսին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930