Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ժամանակին նման խնդիր եղել է, Վանեցյանն ինչո՞ւ չի արել». «Իմ քայլի» պատգամավոր

Ապրիլ 29,2020 17:05

«Վանեցյանը եղել է ԱԱԾ պետ եւ իր գործառույթներով պայմանավորված՝ կարող էր այդպիսի խնդիրները վերլուծել, առաջ քաշել եւ ներկայացնել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ Գավառում հնչած կրակոցների համատեքստում կատարած գրառմանը, թե «Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը, որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի», ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ոստիկանության նախկին պաշտոնյա Արմեն Խաչատրյանը:

«Եթե ժամանակին նման խնդիր եղել է, ինչո՞ւ չի արել: Թող նշի, թե որ ապաշնորհ գործողությունների հետեւանքով է, որ չունենք ոստիկանություն: Այսօր ունենք ոստիկանություն, եւ հանրային կառավարման մի բեռը ոստիկանության վրա է, ուղղակի կանխարգելման աշխատանքները երբեմն անշնորհակալ են մնում, դժվար են գնահատական ստանում: Ոստիկանությունը ծառայում է ուժերի չափով, զարգանում է: Եթե Վանեցյանը նման բան է ասում, ոստիկանության զարգացման ռազմավարական ծրագիրը որտեղի՞ց հայտնվեց»,-նշեց Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ վատ չէր լինի, որ Վանեցյանն ԱԱԾ պետի պաշտոնում իր իսկ ծառայության վերաբերյալ գնահատական տար. «Ինչպե՞ս է եղել, ո՞նց, ինչպե՞ս է կառավարել եւ ի՞նչ արդյունքներ են ունեցել, որոնցից հանրությունը դժգոհ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930