Կորոնավիրուսի համավարակի պատճառով Իսպանիայի առաջնության դադարը ձգձգվում է: Դա պատճառ է դարձել, որ ֆուտբոլային ակումբները մտահոգվեն խաղացողների ֆիզիկական վիճակով:
«Բարսելոնան» իր ֆուտբոլիստներին անձնական քաշը օպտիմալ սահմաններում պահելու խիստ ցուցում է տվել: Դրա համար ամեն մի խաղացող կատարյալ քաշ պահելու անհատական ծրագիր ունի: Ակումբում հաշվարկել են, որ կանոնավոր մարզումների բացակայության հետեւանքով ֆուտբոլիստները 0,6-ից 1,5 կգ ավելորդ քաշ են կուտակել, ինչն ընդունելի է եւ որից կարելի է արագ ազատվել: Այդ պատճառով մարզիչները խաղացողներին պարտադրում են ամեն օր կշռվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ