Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր հաաաաաա՜յրենիիիիիիիիի՜ք», չես կարող այսպիսի բաներ անել, դա աղավաղում է». Արթուր Մանուկյանն ԱԺ-ում երգում է՝ 12-ին հեռարձակվող հիմնի սխալը ցույց տալու

Ապրիլ 29,2020 16:55

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019-ի գործունեության տարեկան հաղորդման քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, թե կեսգիշերին հիմնի հեռարձակումը խնդրահարույց չէ՞: Ըստ նրա, տարբեր հեռուստաընկերություններ դա անում են յուրովի մեկնաբանություններով:

Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ դա պետք է հանել, օրենքի պահանջ է ու ԱԺ տիրույթում է. «12-ին հիմն հեռարձակելն անարգանք է հիմնի հանդեպ»:

«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանն ասաց. «Խնդիրը նրանում չի, որ 12-ին հնչում է օրհներգը, այն պետք է կատարվի օրենքով հաստատված երաժշտության խմբագրմամբ: Բայց այն, ինչ կատարվում է, չի համապատասխանում այդ խմբագրությանը ո՛չ գործիքավորումը, ո՛չ էլ կատարման ձեւը: Կատարման ձեւը խմբագրված է եւ դու չես կարող ասել՝ «Մեր հաաաաաա՜յրենիիիիիիիիի՜ք», չես կարող այսպիսի բաներ անել, դա աղավաղում է երաժշտական մոտիվը: Խնդիրը դրա մեջ է, ոչ թե 12-ին, կամ 6-ին հեռարձակելու»:

Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Ես ել եմ նոտաները ճանաչում, ջութակի եմ գնացել: Լավ էլ ջութակ ունեի, մինչեւ հիմա էլ մեկ-մեկ նվագում եմ: Խնդիրն այն է, որ օրենքում պահանջ կա, բայց հետեւանքի, խախտումների տույժի մասին օրենքում խոսք չկա: Այսինքն, եթե խախտումները կատարվում են, որեւէ գործիքակազմ չունենք, որ հեռուստաընկերություններին պատժենք: Մաքսիմում կարող ենք ասել՝ մի արեք»:

Լիլիթ Ստեփանյանը նաեւ հարցրեց. «Հաղորդման մեջ մտահոգություն կա, որ կիսատ աշխատանք է մնում, որպեսզի բացահայտենք, թե ովքեր են այս կամ այն հեռուստաընկերության իրական փայատերերը կամ հիմնադիրները: Կխնդրեմ մեկնաբանություն տաք»:

Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ օրենքը չէր պարտադրում իրական շահառուներին կամ նշանակալից մասնակիցների բացվածքը. «Մենք ունենք ՓԲԸ-ներ, ռեգիստրը մեզ չի տալիս բացվածքը: Նոր օրենքի նախագծում այդ հարցը խստացված է: Այն բովանդակային սահմանափակումները կամ պահանջները, որոնք կան նոր օրենքի նախագծում, եթե ընդունվեն, շատ ավելի կարեւոր են: Շատ են կարեւորում սեփականատերերի բացահայտումը: Եթե նշենք մի քանի հեռուստաընկերություններ, որոնց սեփականատերերին հստակ գիտենք, դա անորակ եթերից, մանիպուլյացիաներից չի ազատում: Ես բենզալցակայանների օրինակն եմ բերում. մեզ հետաքրքիր չի, թե ով է բենզալցակայանի տերը, հետաքրքիր է, թե ինչքանով է որակյալ կատարում իր ծառայությունը՝ 10 լ-ի տեղը 9 լիտր չի լցնում ու բենզինի հետ ջուր չի խառնում»:

Տիգրան Հակոբյանն ասաց, որ ամբողջ աշխարհն անցնում է բովանդակության սահմանափակումներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930