Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին պարտք՝ կորոնավիրուսի ճգնաժամից դուրս գալու համար. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Ապրիլ 29,2020 16:16

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած՝ 2020թ.-ի պետբյուջեի նախագծում փոփոխությունների օրինագիծը, որը ենթադրում է՝ կառավարությունը կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացման համար արտաքին պարտք է ներգրավելու: «Կողմ» էր քվեարկել 101, իսկ «դեմ»՝ 17 պատգամավոր:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը, որը սահմանում է պարետատան գործառույթները եւ անձի տեղաշարժը սահմանափակելը, ընդունվեց 87 «կողմ» ձայներով: «Դեմ» էր քվեարկել 16 պատգամավոր:

Իսկ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը, որը եւս բխում է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից, ընդունվեց 117 «կողմ» ձայներով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930