ProFootballDB-ն հրապարակել է 21-րդ դարի 10 լավագույն ֆուտբոլիստների ցուցակը: Այն կազմվել է ԷԼՕ-ի համակարգի հաշվարկով, որի հիմքում դրված է եղել խփած գոլերի քանակը, գոլային փոխանցումների քանակը, մրցակիցների խաղամակարդակը եւ վիճակագրական այլ տեղեկություններ:
Լիոնել Մեսսին եւ Կրիշտիանու Ռոնալդուն վաստակել են 100-ական միավոր, սակայն արգենտինացին ավելի վերևում է հայտնվել խփած գոլերի եւ գոլային փոխանցումների քանակով:
Լավագույն 10-յակն այսպիսի տեսք է ստացել. Լիոնել Մեսսի՝ 100 միավոր, Կրիշտիանու Ռոնալդու՝ 100, Տյերի Անրի՝ 98, Լուիս Սուարես՝ 97, Զլատան Իբրաիմովիչ՝ 97, Հարրի Քեյն՝ 97, Մոհամեդ Սալահ՝ 97, Նեյմար՝ 96, Ռոբերտ Լեւանդովսկի՝ 96, Ռադամել Ֆալկաո՝ 95:
ԷԼՕ-ի համակարգը կիրառվում է հիմնականում շախմատում, սակայն դրա կիրառությունը թույլատրելի է նաեւ մի շարք թիմային մարզաձեւերում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ