Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը հայտարարել է, որ նկատի առնելով կորոնավիրուսի համավարակը, մարդիկ դեռ երկար ժամանակ չեն վերադառնա մարզական խաղադաշտեր:
«Նորմալ կյանքի մենք կվերադառնանք մոտավորապես երկու տարուց ոչ շուտ: Թեստավորման միջոցով հնարավոր կլինի շատ արագ տեղորոշել վարակված տարածքները: Սակայն անգամ դրանից հետո մենք չենք վերադառնա սովորական գործունեության:
Մարդիկ կտրուկ կփոխեն վարքագիծը: Նույնիսկ իշխանությունների որոշումները նրանց չեն վերադարձնի մարզադաշտեր, քանի դեռ չի ապացուցվի, որ բուժումը կամ պատվաստումը կտրուկ կնվազեցնեն մահանալու վտանգը»,- միլիարդատիրոջ խոսքերը մեջբերել է Le Figaro-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ