2016 թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Այն ուժի մեջ մտավ 2017 թվականի հունվարին: Օրենքի 3-րդ հոդվածով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխում լրացումներ տեղի ունեցան, որոնք սահմանում են խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման կարգն ու պայմանները:
Փոխհատուցման կարգը սահմանող այս դրույթի գործնական կիրառումը պարզելու նպատակով 2019 թ. հոկտեմբերի 2-ին ՀՔԱՎ-ը գրությամբ դիմել էր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
2019 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՔԱՎ-ին լակոնիկ պատասխանով տեղեկացրել էր. «2017-2019 թթ. խոշտանգումից տուժած անձանց կողմից ՀՀ ֆինանսների նախարարության դեմ թե՛ դատական, թե՛ արտադատական կարգով որևէ պահանջ չի ներկայացվել»:
Ըստ էության պատասխան չստանալով՝ ՀՔԱՎ գրասենյակը 2020 թ. մարտի 5-ին նոր գրությամբ կրկին դիմել էր Ֆինանսների նախարարություն և տեղեկություններ հայցել այն մասին՝ արդյոք ՄԻԵԴ-ի՝ ՀՀ-ի վերաբերյալ վճիռներով պետությունը փոխհատուցել է դիմումատուներին հասանելիք գումարը, թե՝ ոչ, նաև կրկին փորձել էր տեղեկանալ՝ արդյոք այն դեպքերում, երբ փոխհատուցումը պետբյուջեի հաշվին է, պետությունը ռեգրեսի պահանջ ներկայացրե՞լ է անմիջականորեն խոշտանգում կատարած կամ կատարելու կարգադրություն տված անձին:
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ