Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորատուս համայնքի ղեկավարի տեղակալը պնդում է, որ իրենց տեղեկություններով՝ հիվանդանոցում է եղել սպանության փորձը

Ապրիլ 29,2020 13:43

Aravot.am-ի տեղեկություններով՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պահին Գավառի հիվանդանոցում է, որտեղ կան երեկ նորատուսցիների ու Գավառ համայնքի բնակիչների միջեւ տեղի ունեցած միջադեպից  տուժածներ:

Հիշեցնենք, որ այդ  միջադեպի ժամանակ երկու հոգի սպանվել է՝ զինվորական քննիչ, Գավառի բնակիչ եւ նրա ընկեր «Նորատուսցի արջ» մականունով հայտնի մի երիտասարդ, ինչից հետո, ըստ լրատվամիջոցների, «Նորատուսցի արջի» մտերիմները զինված ներխուժել են Գավառի հիվանդանոց ու սպանություն կատարած երկու անձանց վիզը կտրել:   Թեեւ ոստիկանությունից հերքեցին այս տեղեկությունը, Նորատուս համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Թովմասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց տեղեկություններով՝ հիվանդանոցում է եղել սպանության փորձը: Այլ տեղեկություն մեր զրուցակիցը չհայտնեց, ասաց, որ «Նորատուսցի արջն» իրենց համայնքից էր, քրեական հեղինակություն չէր, շատ նորմալ տղա էր, չամուսնացած;

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Գավառի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արամ Ավետիսյանը «Հրապարակի» հետ զրույցում մանրամասներ է հաղորդել. «Երեկ՝ երեկոյան ժամը 17։30-ի սահմաններում մեր ԲԿ են դիմել բազմաթիվ հրազենային վնասվածքներով 4 հիվանդներ, որոնց ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Բժշկական միջոցառումներ կատարելու ժամանակ միջադեպին մասնակից մյուս կողմի հարազատները, ճեղքելով ոստիկանական պատնեշը, ներխուժել են Գավառի ԲԿ՝ կոտրելով դռները, ապակիները, փորձել են հասնել նույն ԲԿ-ում բուժվող մյուս կողմի տուժածներին, որպեսզի վրեժ լուծեն։ Դրա հետևանքով ԲԿ-ն կրել է նյութական վնասներ։ Ոստիկանական պատնեշը ճեղքելուց հետո նրանք բարձրացել են հիվանդասենյակ, որտեղ պառկած է եղել այն մյուս կողմի մասնակից հիվանդը, և տեղի է ունեցել դանակահարություն, հրմշտոց, որի կապակցությամբ ծանր վնասվածքներ է ստացել ևս մեկ անձ։ Այդ անձը չի մահացել»։

Հարցրին՝ ճի՞շտ էր տեղեկությունը, որ կտրել են պարանոցը, նա պատասխանել է. «2 հիվանդներ ենք ունեցել, որոնց պարանոցի շրջանում այդ հիվանդասենյակում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կտրված վերքեր ունեցել ենք, դա ճիշտ է, բայց մահ չի գրանցվել, 2 հիվանդի կյանքը փրկվել է, նրանք տեղափոխվել են Երևան՝ հետագա բուժման և հետազոտման նպատակով։ Ընդհանուր հաշվարկով՝ սկզբից ունենք 2 զոհ, 4 վիրավոր, այդ 2 զոհը մահացած են բերվել հիվանդանոց, ևս մեկը գումարվել է նրանց արդեն հիվանդասենյակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, երբ սկզբնական տուժածի հարազատ, խնամողն է եղել հիվանդասենյակում, նա նույնպես ստացել է ծանր մարմնական վնասվածք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930