Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԲՀՀ Հայաստան»-ն աջակցություն կտրամադրի Ալավերդիի, Վանաձորի և հարակից 18 համայնքների խոցելի խավերին

Ապրիլ 29,2020 13:46

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը COVID-19 համաճարակի օրերին շարունակում է ուշադրության կենտրոնում պահել խոցելի խավերին՝ թե՛ բարձրաձայնելով նրանց իրավունքների պաշտպանության խնդիրը, թե՛ ուղղակի աջակցելով նրանց առաջնահերթ կարիքները հոգալուն:

Հիմնադրամի օժանդակությամբ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը սնունդ և հիգիենիկ պարագաներ կտրամադրի 370 տարեց և սոցիալապես խոցելի անձանց, որոնք ինքնամեկուսացվել են համաճարակի պատճառով:

Մեկամսյա  սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ կառաքվեն Ալավերդիում, Վանաձորում և հարակից 18 համայնքներում  բնակվող շահառուներին՝ հոգալու նրանց կենսական կարիքները:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930