Լրահոս
Օրվա լրահոսը

Անձի ազատությունը բանավոր կարգադրությամբ սահմանափակելուն բացասական է արձագանքել նաև ԱԺ պետաիրավական փորձաքննության բաժինը. դրույթը փոփոխության կենթարկվի․ «Ժողովուրդ»

Ապրիլ 29,2020 13:06

Երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ թեժ քննարկվեց և ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Սահմանվել է, որ անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված գրավոր կամ բանավոր կարգադրությամբ: Եվ պատգամավորների առաջարկների հիման վրա վերոնշյալ դրույթն առաջինից երկրորդ ընթերցում փոփոխության կենթարկվի. անձի ազատությունը կսահմանափակվի գրավոր կարգադրության հիման վրա, իսկ եթե հանգամանքներից ելնելով հնարավոր չէ ապահովել տվյալ պահին գրավոր ձեւակերպումը, ապա բանավոր կարգադրությամբ` պայմանով, որ սեղմ ժամկետում կհետեւի գրավոր կարգադրությունը:

Նշենք, որ բանավոր կարգավորման հարցը ամենաքննադատվողներից է եւ անգամ բացասական է եղել արձագանքը ԱԺ պետաիրավական փորձաքննության բաժնի կողմից։ Նրանք եզրակացության մեջ նշել էին, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կարող է ընդունվել միայն գրավոր վարչական ակտ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930