Եթե ընդհանուր լույսի ներքո ենք դիտարկում իրավիճակը, ապա լիովին պարզ է դառնում, որ գործող իշխանության ներսում և տարբեր պետական կառույցներում աշխատում են մարդիկ, ովքեր նշանակվել են «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով։ Մինչդեռ ընդդիմադիր Փաշինյանը ժամանակին հայտարարում էր. «Եկել է ժամանակը փակելու «խնամի-ծանոթ-բարեկամով» Հայաստանի էջը և բացելու քաղաքացիական Հայաստանի էջը»։
Սակայն նման կարգի հայտարարություններն իշխանափոխությունից հետո արագ մոռացվեցին, և արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները իշխանության վերին էշելոններում հայտնվելուց հետո կառավարությունում սկսեցին տեղավորել իրենց ընտանիքի անդամներին, բարեկամներին, ընկերներին, ծանոթներին։
Արդյունքում պետական բարձր պաշտոններում նշանակվեցին մարդիկ, որոնք ոչ միայն պետական կառավարման ոլորտում որևէ փորձ չունեն, այլև չեն տիրապետում պետական համակարգի գործունեության նրբություններին։ Դրա համար էլ ժամանակ առ ժամանակ պետական համակարգում խնդիրներ են ստեղծվում։ Իսկ Փաշինյանը փորձում է գնդակը տեղափոխել այլ դաշտ՝ նշելով, թե պետական համակարգում իրենց դեմ սաբոտաժ է արվում և այլն։ Այնինչ, խնդիրները ծագում են այն ժամանակ, երբ պետական համակարգում մեծ աշխատանքի փորձ ունեցող աշխատակիցների ղեկավար է նշանակվում մի անձնավորություն, որի ամենամեծ ձեռքբերումը թերևս, այսպես կոչված, հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի կողքով քայլելն է։
Փոխարենը դուրս են մղվում մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են, սակայն «յուրային» չեն, այսինքն՝ նորից գործում է լևոնտերպետրոսյանական ժամանակների «պոլի փետ լինի, բայց մերը լինի» սկզբունքը:
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: