Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանն ասում է՝ մարդկանց վիճակը ծանրանում է, նախարարը հուսադրում՝ օգնությունն ավարտված չէ

Ապրիլ 29,2020 11:55

«Գնալով սոցիալական վիճակը ծանրանում է: Վարկ ունեցողները չգիտեն, թե վիճակից ոնց դուրս գան»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Վերջինս նշեց. «Դժվար կլինի միանգամից պատասխանել, թե որ միջոցառման շահառու կարող են լինել նրանք: Եթե ունեն վարկային այնպիսի պատմություն, որը չի բավարարում աջակցության ծրագրերին, դա այլ հարց է»:

Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր քննարկում է 2020թ.-ի բյուջեի նախագծում փոփոխությունները, որոնք ենթադրում են 150 միլիարդ դրամ արտաքին պարտքի ներգրավում՝ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացման նպատակով:

Նախարարը շեշտեց. «Չենք համարում, որ կառավարության աջակցության միջոցառումներն ավարտված են: Մշտադիտարկումների արդյունքում շարունակում ենք նոր միջոցառումների քննարկումը եւ եղածների փոփոխությունները»:

Ջանջուղազյանի բնորոշմամբ՝ շատերի մոտ ընկալում կա, որ համավարակը հնարավորություն է այս կամ այն միջոցառման շահառու դառնալու, բայց պետք է հաշվի առնել՝ անձը հանդիսանո՞ւմ է համավարակի հետեւանքի կրող, թե ոչ. «Իրավիճակն այլ է, երբ համավարակի հետեւանքով է ձեւավորվել տնտեսվարողի բնութագիր: Ում վրա ազդել է համավարակը, միջոցառումները նպատակ ունեն հասցեական օժանդակելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930