Երեկ՝ ապրիլի 28-ին, shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարակել Գավառում մարտաֆիլմ հիշեցնող դեպքի վերաբերյալ:
Պարզվել է՝ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով Գավառի բժշկական կենտրոն են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Սարգսյանը, Գավառի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Հայթյանը, 37-ամյա Վարդան Դավոյանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Հակոբյանը, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանը, 32-ամյա Սասուն Մելոյանը։
Արդեն մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 33-ամյա Վահե Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը։
Մինչ դեպք վայրում աշխատում էին ոստիկաններն ու քննիչները, ժամը 21։30-ին Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ մի խումբ անձինք հարձակում են գործել հիվանդանոցի վրա, մտել ներս, ջարդուփշուր արել ապակիներն ու գույքը և ծեծի ենթարկել Ա. Հայթյանին և այնտեղ գտնվող Գավառ քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Դավիթ Հայթյանին։
Կարդացեք նաև
Երկու փաստերով հարուցվել է քրեական գործ՝ սպանության և սպանության փորձի հատկանիշներով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: