Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենալու ենք գործազուրկների ավելի մեծ քանակ և մասնավոր տրանսֆերտների ծավալի զգալի նվազում». «Ժամանակ»

Ապրիլ 29,2020 10:59

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը Ռուսաստանի տնտեսության համար 4-6 % անկում է կանխատեսել 2020 թ-ի համար: Ռուսաստանի ԿԲ-ն այս հաշվարկն արել է հիմքում ունենալով մեկ բարել Urals նավթի համար 27 դոլար գինը:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի համոզմամբ՝ այսպիսի կանխատեսման իրականացման պարագայում Հայաստանի տնտեսությունը ևս շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու և այն բոլոր վայրիվերումները, որոնք տեղի կունենան ռուսական տնտեսությունում՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն կանդրադառնան նաև հայաստանյան տնտեսության վրա՝ հաշվի առնելով Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական սերտ կապերն ու Հայաստանի ԵԱՏՄ անդամ պետություն լինելու հանգամանքը: Տնտեսագետի խոսքով՝ այսպիսի հավանական սցենարի դեպքում՝ բացի Ռուսաստանից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների ծավալի անկման խնդրից, կառաջանան նաև բազում այլ պրոբլեմներ. «Միայն այն հանգամանքը, որ Ռուսաստանի տնտեսությունն անկում է ապրելու և այդ անկումն առաջին հերթին ազդելու է շինարարության ոլորտի վրա՝ դա միանշանակ է, իսկ մենք գիտենք, որ Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունն այնտեղ շինարարական աշխատանքների մեջ է ներգրավված, հետևաբար այս մասով կոնկրետ խնդիր ենք ունենալու, որովհետև այդ մարդիկ այլևս չեն կարողանալու այնտեղ աշխատել, Հայաստան մասնավոր տրանսֆերտներ ուղարկել, ինչը իր հերթին նշանակում է, որ առաջին՝ Հայաստանում ունենալու ենք գործազուրկների ավելի մեծ քանակ, և երկրորդ՝ մասնավոր տրանսֆերտների ծավալի զգալի նվազում:

Հաջորդ խնդիրը՝ արտահանման ոլորտն է. մենք ռուսական շուկա գյուղատնտեսական արտադրանք ենք արտահանում, ինչպես նաև պահածոյացված բազմաթիվ ապրանքներ ենք մատակարարում և այլն, ուստի ռուսական տնտեսության անկումը հանգեցնելու է նաև նրան, որ Ռուսաստանի բնակչության եկամուտներն են նվազելու, որի արդյունքում նաև այդ ապրանքատեսակների սպառման պահանջարկն է ընկնելու և հնարավորություն չենք ունենալու այնպիսի ծավալներով արտահանում կազմակերպել, ինչպիսին էր մինչ այս ճգնաժամը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ այս ոլորտի հայաստանյան ընկերություններն այլևս առաջվա հզորությունների մասշտաբով չեն կարողանալու աշխատել և արտադրանքի ծավալն են կրճատելու, այսինքն՝ շղթայաբար հավելյալ խնդիրներ են ի հայտ գալու»:

Դիանա Դավթյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930