Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով եմ` ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից և կկարողանա իրավիճակը արագ վերցնել վերահսկողության տակ. Ավետիք Չալաբյան

Ապրիլ 29,2020 11:10

Երեկ Գավառում տեղի ունեցած արյունահեղությունը ծանր հարված է շատերիս համար։ Չորս հայ մարդու կյանք խզվել է կույր ագրեսիայի պատճառով, երկու մեծ համայքներ հայտնվել են լայնամասշտաբ վենդետայի եզրին, իրավապահ մարմինները անկարող են եղել կանխել բռնության նոր ալիքը, նույնիսկ ոստիկանապետի և ոստիկանական հատուկ ստորաբաժանման ներկայությունը չի օգնել։

Ես դատապարտում եմ այս բռնության բոլոր մեղավորներին, և կոչ եմ անում իրավապահ մարմիններին՝ վերջ տալ ամենաթողությանը, այն բերում է անարխիայի և քաոսի։ Մեր երկրում կա օրենք, նաև մարդասպաններին դատելու համար, և պետության պարտքն է ապահովել օրենքի կիրառումը, ոչ թե թողտվությամբ և անվճռականությամբ թույլ տալ ինքնիրավչություն և ինքնադատաստան, սա ուղիղ ճանապարհ է դեպի միջնադար։

Հուսով եմ, որ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից և կկարողանա իրավիճակը արագ վերցնել վերահսկողության տակ, մինչ այդ ցավակցում եմ երեկվա բռնության բոլոր զոհերի հարազատներին, և հորդորում նրանց՝ դադարեցնել ցանկացած նոր բռնություն, այն միայն դժբախտություն է բերելու բոլոր կողմերին, և մեծ ցավ՝ մեր ամբողջ երկրին։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930