Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալ պրոգնոզներ անող, ֆինանսները սխալ բաշխող, հասարակությանը մոլորության մեջ գցող իշխանությունն ամենավատ բանն է, որ կարող է պատահել ժողովուրդների կյանքում. «Հրապարակ»

Ապրիլ 29,2020 10:26

Երեկ, ինչպեսեւ սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տնտեսական գործունեության բոլոր ասպարեզները բացելու մասին, բացի կրթական համակարգից եւ տրանսպորտից։ Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ իշխանությունը խոստովանեց, որ սխալ են եղել իրենց հաշվարկները՝ 1-2 ամսում կորոնավիրուսը հաղթահարել չհաջողվեց, այն տեւելու է առնվազն մեկ տարի, ուստի անիմաստ է շարունակել երկիրը կաթվածահար անել, մանավանդ՝ կարանտինը գրեթե չի գործում, եւ վարակն էլ ահռելի տեմպերով տարածվում է։ Արձանագրենք, որ իշխանությունները սխալ էին ինչպես վարակի տարածման առաջին շրջանում, երբ հոխորտում էին վիրուսի «հասցեին», թե այն սովորական գրիպ է։

Սխալ էին արտակարգ դրություն մտցնելու առաջին փուլում, երբ ասում էին, որ այս սահմանափակումները կարճ են տեւելու, եւ ոչ մեկի գազն ու ջուրը չեն անջատելու։ Թերեւս, սխալ են նաեւ այսօր, երբ հակառակ ծայրահեղության մեջ են ընկնում՝ հայտարարելով, որ այս վարակը մեզ ուղեկցելու է մեկ տարուց ավելի։ Իսկ սխալ պրոգնոզներ անող, ֆինանսները սխալ բաշխող, հասարակությանը մոլորության մեջ գցող՝ մե՛կ անիմաստ հուսադրող, մե՛կ չափից դուրս խուճապի մատնող իշխանությունն ամենավատ բանն է, որ կարող է պատահել ժողովուրդների կյանքում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930