Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ոստիկանապետն ու մի քանի բարձրաստիճան ոստիկանները պետք է հեռանան իրենց պաշտոններից». «Ժողովուրդ»

Ապրիլ 29,2020 10:19

Երեկ զարհուրելի սպանություններ հաջորդեցին մեկը մյուսին Գեղարքունիքի մարզում: Գավառի եւ Նորատուսի երիտասարդ բնակիչները արդեն անհիշելի պատճառներով վիճաբանել էին, որին խառնվեցին մեծերը` հայրիկները: Արդյունքում կրակոցներից մահացան երկու հոգի, վիրավորվեցին մի քանիսը, իսկ ավելի ուշ ոստիկանների եւ ոստիկանապետ Արման Սարգսյանի աչալուրջ հսկողության պայմաններում մեկ տասնյակից ավել մարդիկ` նախնական տեղեկություններով նորատուսցիներ, ներխուժեցին Գավառի հիվանդանոց եւ կտրեցին հիվանդասենյակում գտնվող երկու վիրավորների վզերը:

ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն այդպես էլ չտարածեց` իմանայինք ով ինչի համար կրակեց, իրականում քանի զոհ ու վիրավորներ կային: Միայն դեպքից 8 ժամ անց մի հաղորդագրություն տարածելու փորձ արվեց` այն էլ ոչ թե ինֆորմացիա հաղորդելու նպատակով, այլ փորձ էր արվում փրկել ոստիկանապետ Արման Սարգսյանի դեմքը` հայտնելով, թե նա եղել է դեպքի վայրում` այլ ոչ թե հիվանդանոցում: Հիշեցնենք` դեպքի վայրը փողոցն է եղել` Գավառի Ազատության փողոցը:

Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հակառակն են պնդում. Նա հիվանդանոցում է եղել ոստիկանների հետ, բայց նույնիսկ եթե ընդունենք, որ ՀՀ ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել: Նրան շտապ զեկուցել են, չէ՞, հիվանդանոց ներխուժելու եւ մարդկանց «մորթելու» մասին, այդ ժամանակ ինչո՞ւ չի շտապել «նոր դեպքի վայր»` իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու: Ումից է կաշկանդվել կամ վախեցել. Հարց է, որ շարունակ հնչում է օդում: Ու բացի այդ, եթե ոստիկանական ուժերը հիվանդանոցի տարածքը հսկելիս են եղել, ինչու չեն կրակել` թեկուզ օդ, ներխուժող նորատուսցիների մուտքը խափանելու համար: Համաձայնեք` դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ ոստիկանապետի կամ ոստիկանի ներկայությամբ մի խումբ մարդիկ կարող են ներխուժել, մորթել ու անվնաս հեռանալ: Գուցե ոստիկաններին այլեւս զենք պետք չէ՞:

Այս երեւույթը խորը վերլուծության եւ մասնագիտական արժանապատվության տեսանկյունից մեկ հստակ պահանջ է առաջ քաշում. ՀՀ ոստիկանապետն ու մի քանի բարձրաստիճան ոստիկանները պետք է հեռանան իրենց պաշտոններից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930