Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հնչած կրակոցներին հաջորդած վենդետայի դեպքով մարզպետը ՀԺ-ին մանրամասներ է հայտնել: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀԺ-ի հարցին՝ ինչպես է պատահել, որ ոստիկանական ուժերի կողմից հսկվող հիվանդանոց են ներխուժել ու վիրավորներին վնասվածքներ պատճառել սպանվածի հարազատները, ասաց, որ հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, ովքեր ջարդուփշուր են արել հիվանդանոցը:
«Ես ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը այդ պահին գտնվել ենք դեպքի վայրում, եւ տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում՝ ներխուժման ժամանակ, իրականությանը չի համապատասխանում: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիները եղել են 500-ից ավելի, միաժամանակ ջարդել են հիվանդանոցի դռներն ու պատուհանները, սենյակները, տարբեր մուտքերից ներս են մտել»,-ասաց մարզպետը, չբացառելով, որ ներխուժման հետեւանքով հնարավոր է լինեն նաեւ տուժած ոստիկաններ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում