Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը եւ Ալեն Սիմոնյանը՝ միջադեպի մասին. «Այս ամենը արվում է մարդկանց ուշադրությունը շեղելու համար»

Ապրիլ 29,2020 00:22

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ուղիղ միացման ընթացքում անդրադարձավ երեքշաբթի Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին։

«Երկու օր է հայհոյում են մեզ՝ ֆեյսբուքներով, իրենց կայքերով՝ պոպուլիզմ է, չգիտեմ ինչ է, սրանք ծախված են, սրանք ուզում են քանդել։ Եվ այսօր կուլմինացիան էր, այսօր հասանք տեղ։ Տեսան բովանդակային քննարկում չի ստացվում, ընդհանրապես էս խորհրդարանում բովանդակային որևէ քննարկում չի ստացվում։ Տեսան ուրիշ ձև չկա, մի հատ բրիֆինգով վիրավորական ելույթ ունեցան, հետո եկան ելույթներով վիրավորական ելույթ ունեցան։ Ով ոնց կարողացավ վիրավորեց մեզ, համբերության բաժակը նրանով լցվեց, որ ամբիոնից վիրավորական ելույթ էր հնչում իմ հասցեին, իմ գործընկերների հասցեին, և սուտ էր պատմվում ժողովրդին, թե մեզ sms են գրել, որ մարդկանց ծեծում են, մենք չենք գնացել։ Ես էլ ասացի՝ սուտ ես ասում»,- իրավիճակը ներկայացրեց նա։

Էդմոն Մարուքյանը հավելեց, որ կին պատգամավորի նկատմամբ սեռական բնույթի վիրավորանք է հասցվել, որին ինքը պատասխանել է՝ հունից դուրս գալով։ Ըստ նրա, այս ամենը արվում է մարդկանց ուշադրությունը շեղելու համար, որ մարդկանց պետք է աջակցություն տրվի. «Մենք չենք շեղվելու, ցավով եմ ասում՝ վատ միջադեպ էր, բայց չենք շեղվելու։ Հետևողական շարունակելու ենք ապացուցել, որ մեր ժողովուրդը ունի խնայողություն՝ փող։ Եվ այդ փողից պետք է ֆինանսական աջակցություն տրվի մարդկանց»։

Նա կարծում է, որ իշխանությունը այս փաստին որևէ հակափաստարկ չունի. «Խաչատրյան Գագոյի գանձապետը՝ Ջանջուղազյանը, եկել ասում է՝ փող չկա։  Խաչատրյանը ինչքան տեղակալ ուներ կամ «ռոզիսկի» տակ էր, կամ բռնված են։ Ջանջուղազյանն ո՞վ է ֆինանսների նախարար, որ ասում է՝ փող չկա։ Ու ամեն օր մեզ երեսով տան հեղափոխությունը։ 88 պատգամավորից քանի՞սն է քայլել, կառավարության անդամներից քանիսն է քայլել, քանի՞ նախարար ունեք հեղափոխական։ Հա, հասկացանք, կյանքներս կերաք, արյուներս խմեցիք, հերիք է էլի»։

Նշենք նաեւ, որ քիչ առաջ ուղիղ եթերով կատարվածին արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Ուզում եմ ասել, որ այն արտահայտությունը, որի համար ինձ քննադատում եք՝ կապված տիկին Սամսոնյանի հետ, որը որ ես արել եմ, ես համարում եմ սխալ և ընդունում եմ իմ սխալը, որ ելույթի ժամանակ ես, այնուամենայնիվ, պետք է զսպեի իմ ջղայնությունը, թեև ոչ մի վատ բան նկատի չեմ ունեցել։ Միգուցե, դա եղել է զուտ ջղայնությունից, լարվածությունից դրդված։ Եվ ոչ մի ամոթ բան չեմ տեսնում նրա մեջ, որ հիմա ես որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, որպես հայ տղամարդ ասում եմ եթերով, նույնիսկ իմ հակառակորդին, նույնիսկ այն հակառակորդին, որը բավականին ոչ այնքան լավ է արտահայտվում ամբիոնից, նման արտահայտություն եմ արել։ Ընդունում եմ քննադատությունը, որը կարդացի, լսեցի, և ներողություն եմ խնդրում։ Ելույթի ժամանակ քաղաքական խոսքն ասվում է, բնական է, այն կարող է լինել սուր, կոշտ, կոպիտ, բայց ընդունենք, որ, այնուամենայնիվ, հնչած սեռական բնույթի վիրավորանքին ես նույնպես չէի կարող չպատասխանել։ Եվ եթե դուք տեսնեք տեսանյութը, ամբողջ տեքստը բաղկացած է իմ՝ հակադարձելու տրամաբանության մեջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930