Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունն անհապաղ պետք է անմիջականորեն աջակցի փոքր եւ մանր բիզնեսին

Ապրիլ 28,2020 23:25

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը այսօր վերլուծել է Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները, անդրադարձել տնտեսության պետական կարգավորման խնդիրներին:

Ըստ նրա, այսօր դժվար է ճշգրտորեն կանխագուշակել, թե ինչ կլինի ապագայում եւ որն է համաշխարհային այս աղետի գինը: Սակայն անվանի տնտեսագետը ավելի քան վստահ է, որ խորը ճգնաժամ է սպասվում:

Նրա խոսքով, կառավարության հասարակությանը պաշտպանելու հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության գործունեության գնահատման առումով խառնաշփոթ է եւ պարզ չէ՝ արժեզրկվո՞ղ ակտիվներն ենք փրկում, թե աճող: Կառավարության 14 ծրագրերից ամենահասկանալին սոցիալական աջակցությունն է, որը չի վնասի եւ տարբեր երկրներում կիրառվում է: Սակայն իսկական ճգնաժամն այն է, որ մինչ քննարկումներ են ընթանում, մենք բախվելու ենք փոքր եւ միջին բիզնեսի ճգնաժամին, երբ ամեն մի օրվա ուշացումը բերելու է սնանկացումների: Պարոն Սանդոյանն ահազանգ է հնչեցնում, որ պետությունն  առաջին հերթին եւ անհապաղ պետք է անմիջականորեն աջակցի փոքր եւ միջին բիզնեսին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930