Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կյանքի որակն, այստեղ գալով, թե՛ ֆինանսապես, թե առողջական առումով տասնյակ անգամներ ընկել է, բայց այստեղ եմ, որ Երեւանը մի բան ավել ձեռքբերի». Մարության

Ապրիլ 28,2020 22:35

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն այսօր, Երեւանի քաղաքապետին հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պետական ապարատը դիմադրում է հեղափոխությանը, հարցրեց՝ մեկուկես տարի անց դիմադրությունը կա՞ նոր իշխանությունների քաղաքական օրակարգին, թե՞ այդ պատնեշը հաղթահարված է, իսկ եթե կա արդյոք աշխատանքներ տանում են այդ դիմադրությունը կոտրելու ուղղությամբ:

Քաղաքապետն ի պատասխան ասաց. «Դիմադրությունը կարելի է բաժանել մի քանի կատեգորիայի: Ամենավատ կատեգորիան՝ հատուկ դիմադրությունն է, այսինքն՝ մարդը հատուկ ինչ-որ մի վատություն է անում: Նա վատություն է անում իր երեխային իրականում: Ինքը չի հասկանում, որ իր երեխային, իր թոռանն է վատություն անում: Որովհետեւ, այստեղ ի դեմս ինձ, իմ ընկերների, ի դեմս ձեզ, մարդ չկա, որը եկել է իր կյանքը բարելավելու: Իմ կյանքն, այստեղ գալով, թե՛ ֆինանսապես, թե առողջական եւ կյանքի այլ որակների առումով, տասնյակ անգամներ ընկել է: Այսինքն՝ իմ՝ այստեղ գտնվելու միակ հարցը, որ Երեւան քաղաքը, որը 25 տարիներին կորցրել է, մի բան ձեռք բերի, մի բան ավել անի, ես էլ էստաֆետան փոխանցեմ նոր քաղաքապետին եւ այդպես: Ուստի, եթե այսօր այդ մարդը խանգարում է ինձ, փոխքաղաքապետին, ինքը խանգարում է իր երեխային, ուրիշ ոչ ոքի»:

Ըստ քաղաքապետի մյուս կատեգորիան ամենավտանգավորն է՝ ալարել, չուզենալ աշխատել. «Անեմ շատ, անեմ քիչ, այս գումարն եմ ստանալու, ինչի՞ անեմ: Սա ամենավտանգավոր կատեգորիան է: Այստեղ կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներ: Մեկը, որ ալարկոտ են, մյուսը՝ մոտիվացիայի կորուստը: Ցավոք սրտի, ես պետք է նշեմ դա. Երեւանի քաղաքապետարանը ամենակոռումպացված կառույցներից մեկն էր, մենք դա շատ լավ գիտենք: Այսօր համակարգային կոռուպցիան Երեւանի քաղաքապետարանում իսպառ վերացել է: Եվ մարդիկ, որոնք աշխատում էին իքս գումար հիմա աշխատում են հինգ անգամ քիչ գումար եւ բնականաբար մարդիկ ասում են՝ ինչու ինձ ճղեմ»:

Հայկ Մարությանի խոսքով, երրորդ կատեգորիան միջգերատեսչական, ըստ նրա, չակերտավոր ասած՝ պատերազմների կատեգորիան է, որը կապ չունի հետ հեղափոխական, թե հեղափոխական է, որը Մարությանի խոսքով, կա նաեւ ամենազարգացած երկրում. «Ամեն գերատեսչություն վերմակը քաշում է իր վրա ուզում է, որ իրեն լավ լինի: Առաջին կատեգորիայի կան, բայց քիչ եւ հայտնաբերում ես գործից հանում ես, քանի որ վնաս է տալիս համայնքին: Երկրորդ կատեգորիային հայտնաբերելը մի քիչ ավելի դժվար է եւ ժամանակ է պահանջում: Բայց ի վերջո պետք է գալ նրան, որ կադրային փոփոխությամբ ավելի լավ արդյունքներ ունենալ, բայց հնարավոր է, մարդն ինքն իր մեջ փոխվի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930