Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգվել են. Պուտինը հրահանգել է ինքնամեկուսացման ռեժիմից դուրս գալու փուլային ծրագիր պատրաստել

Ապրիլ 28,2020 23:30

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև մայիսի 11-ը ներառյալ: Միևնույն ժամանակ ՌԴ նախագահը հրահանգել  է, որպեսզի կառավարությունը մինչև մայիսի 5-ը ներկայացնի ինքնամեկուսացման ռեժիմից դուրս գալու փուլային ծրագիր, որում սահմանված չափանիշների հիման վրա շրջանների ղեկավարները մայիսի 12-ից կարող են կարանտինի ռեժիմը մեղմացնելու որոշում կայացնել: Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է շրջանների ղեկավարների հետ առցանց ժողովի ժամանակ:

Պուտինը նաև ասել է, որ կորոնավիրուսի համավարակի պիկը դեռ չի անցել, երկիրն այժմ գտնվում է ամենալարված փուլում:  ՌԴ նախագահը հրահանգել է պատրաստել տնտեսությանը և քաղաքացիներին աջակցող միջոցառումների փաթեթ, ինչպես նաև համավարակից հետո տնտեսությունը վերականգնելու մասշտաբային ծրագիր:

Նշենք, որ ապրիլի 28-ի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 93 հազար 558 դեպք, համաճարակի հետևանքով մահացել է 867 մարդ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930