Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն առանց արտաքին գործոնները հաշվի առնելու օրական կորցնում է $ 51 միլիոն

Ապրիլ 28,2020 22:20

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը հաշվարկել է, թե կորոնավիրուսի դեմ պայքարի տարբեր ձեւեր ընտրած երկրները ինչպիսի կորուստներ են կրում:

Ըստ տնտեսագիտության թեկնածուի, Շվեդիան, որը կարանտինի ռեժիմ չի կիրառում եւ ապրում է բնականոն կյանքով օրական չի կորցնում $ 1,5 միլիարդ: Այդ երկիրը չունի համապատասխան փոխհատուցման փաթեթ, որովհետեւ փոխհատուցելու ոչինչ չկա: Բելառուսը օրական չի կորցնում մոտավորապես $ 200 միլիոն:

Հայաստանը օրական կորցնում է մոտ $ 51 մլն: Եվ սա միայն ուղիղ եւ անուղղակի կորուստներն են: Հաշվի չի առնված արտաքին գործոնը՝ արտահանման, ներկրման նվազումը, համաշխարհային առեւտրի անկումը, որի վերաբերյալ հիմա որեւէ հաշվարկ անել հնարավոր չէ: Գերմանիան, որտեղ ոչ ամբողջական կարանտին է, օրական կորցնում է $ 10 մլրդ., Իտալիան՝ $ 5 մլրդ, ԱՄՆ-ը՝ $ 30 մլրդ., Ռուսաստանը՝ 224 մլրդ ռուբլի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930