Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում կորոնավիրուսի նվազման տեմպերը կարող էին լինել նաեւ առանց կարանտինի

Ապրիլ 28,2020 21:12

Այսօր աշխարհում կա նոր կորոնավիրուսի դեմ պայքարի չորս մոդել. շատերն արդեն հիվանդացել են, բայց տեղյակ չեն (Սթամֆորդի մոդել), միեւնույն է՝ բոլորն էլ հիվանդանալու են (Շվեդական մոդել), անհրաժեշտ է բուժել հիվանդության հենց սկզբում, ամիսներով հետազոտելու ժամանակ չկա, այնպես որ եկեք բուժենք ձեռքի տակ եղած դեղամիջոցներով (Ֆրանսիայի մոդել): Վերջին մոդելը, որում գտնվում է համաշխարհային տնտեսության եւ բնակչության մեկ երրորդը, լոկդաունն է (կարանտինը), որից պետք է աստիճանաբար դուրս գալ:

Տնտեսական գիտությունների թեկնածու, ՌՀՌ ամբիոնի դոցենտ, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը այս տարբերակները բավականին մանրամասն վերլուծել է եւ ներկայացրել հաշվարկների արդյունքները:

Նրա  հետազոտությունները ցույց են տալիս, COVID 19-ի տարածման տեմպերն աշխարհում ամեն օր նվազում են եւ արդեն կարելի է կանխատեսումներ անել: Ըստ այդմ, աշխարհում համավարակը կշարունակվի մինչեւ հունիսի 18-ը: Կմահանա մոտ 1 միլիոն մարդ՝ վարակվածների մոտ 7 %-ը, իսկ վարակվածների ընդհանուր թիվը կկազմի մոտ 15 մլն. մարդ: Կարեւոր է, որ ըստ էության համավարակի վերջը երեւում է:

Պարոն Եղիազարյանի կարծիքով, կորոնավիրուսի տարածման արագության վրա ազդում է երեք հիմնական գործոն. երկրներ, որոնք գտնվում են վիրուսի տարածման ավարտական փուլում, երկրներ, որոնք գտնվում են ավարտական փուլին մոտ եւ երկրներ, որոնք գտնվում են վիրուսի տարածման փուլում: Շվեդիան եւ Բելառուսը կարանտինի ռեժիմ ընդհանրապես չեն սահմանել: Շվեդիան գտնվում է ավարտականին մոտ փուլում եւ կարելի է կանխատեսել, թե երբ կավարտվի, իսկ Բելառուսը, որ շատ նման է Ռուսաստանին, դեռ այդ փուլում չէ: Նա որպես մեկ խումբ  համեմատել է Շվեդիան, Իտալիան, Գերմանիան, ԱՄՆ-ը,  որի մեջ նաեւ Հայաստանն է, եւ Ռուսաստանն ու Բելառուսը:

Եթե համարենք, որ բոլոր այն օրինաչափությունները, որոնք գործում են Շվեդիայում եւ Բելառուսում, գործում են նաեւ մյուս երկրներում, ապա համավարակի տարածման եւ մահացությունների նվազման համեմատությունը ցույց է տալիս, որ դա կարող էր լինել նաեւ առանց կարանտին հայտարարելու:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930