ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է ՀՀ աշխատանքային եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխությունների օրինագիծը:
Ինչպես տեղեկացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը, փոփոխությունները բխում են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից. «Զգալիորեն կհեշտանան գործատու-աշխատող իրավահարաբերությունները: Սահմանել ենք հեռավար աշխատանքի հնարավորությունը, որի դեպքում աշխատավարձը կվճարվի ամբողջությամբ: Աշխատանքի հեռավար կազմակերպումը չի ենթադրելու պայմանագրի փոփոխություն: Հստակեցրել ենք, որ անհաղթահարելի ուժով պայմանավորված՝ գործատուն կարող է չվճարել աշխատողին հարկադիր պարապուրդի համար»:
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ