Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնահաստատում

Ապրիլ 28,2020 20:25

Այն, որ Հայաստանի քաղաքական վերնախավն առանձնապես չի փայլել իր բարեկրթական, զարգացվածության մակարդակով նորություն չէ։ Բոլորս հիշում ենք նախորդ ԱԺ-ներում կիսագողական պատգամավորների պահվածքն ու խոսքերը։ Անուններ չեմ ուզում տալ, ոչ էլ նրանցից որևէ մեկին արդարացնել, բայց այդ մարդիկ իրենց մանկությունը, պատանեկությունը, մի խոսքով ողջ կյանքն անցկացրել են քրեական ենթամշակույթ կոչված միջավայրում, որը նրանց համար հարազատ է եղել և նրանք էլ հանդիսացել են այդ միջավայրի գործող դերակատարներից։ Եվ եթե նրանք դարձել են պատգամավորներ, ապա մեղավոր են ոչ թե իրենք, այլ նրանց ընտրողներն ու կուսակցական ցուցակում ընդգրկողները։

Այլ է այսօրվա ԱԺ-ում «առյուծ» կտրած, իրենց ժամանակակից, քրեական ենթամշակույթի դեմ պայքարող, այսպես կոչված «արևմտյան արժեքներով» առաջնորդվող, ընդդիմախոսներին «տրյապկա» անվանող իմքայլականների պահվածքը։ Նրանք հաստատ նախորդների նման քրեական միջավայրի անդամներ չեն եղել, այլ, հավանաբար, արհամարհված են եղել նրանց կողմից, թերևս հաճախ նաև ծաղրանքի և անարգանքի են արժանացել, բայց և պատրաստ են եղել հաճոյանալ և նրանց ծառայություններ մատուցել։

․․․Սակայն, նաև նախանձել են թաղի «լավ տղերքին» և բարդույթավորվել։

Եվ ահա հրաշքով հասել են իշխանության և նույն իշխանության բարձունքից, շրջապատված թիկնապահներով և պաշտպանված պետական ուժային կառույցներով , ընդդիմախոսներին հայհոյելով, մի կողմից փորձում են ձերբազատվել մանկության դաժան հիշողություններից և անցյալի բարդույթներից, մյուս կողմից էլ առիթը չկորցնելով հաճոյանալ Սիրելի Առաջնորդին։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930