Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ հոգնա՜ծ». թեժ վեճ ու վիրավորանքներ՝ Ալեն Սիմոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ

Ապրիլ 28,2020 20:20

«Ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել: Դա տգեղ է դիտվում, որովհետեւ իմ մոտ տպավորություն է, որ ձեր մոտ ինչ-որ «մանիակալ» բան է»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի՝ «Ալեն Սիմոնյանին անգամ իր խմբակցությունում լուրջ չեն ընդունում» հայտարարությանը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նա շարունակեց. «Ձեզ չեմ պատասխանի, կպատասխանեմ ձեր փեշի հետեւում թաքնված Էդմոն Մարուքյանին, ով մեկ Գորգիսյանին է խնդրում իր փոխարեն ելույթ ունենալ, մեկ՝ ձեզ, որովհետեւ չի իջնում մեր մակարդակին եւ ելույթ չի ունենում: Պատասխանելու եմ նրան եւ ասելու եմ այն ամենը, ինչը մտածում եմ: Երբ թիմի մասին էիք խոսում, հիշեցի 2018թ.-ի ապրիլի 16-ը, երբ ես ընկերներիս հետ այստեղ էինք, շատերը մահանալուց պրծան: «Ելք» խմբակցության խմբում գրում էի՝ «խնդրում եմ, դուրս եկեք փողոց երեւանցիների համար», բայց ձեզանից որեւէ մեկը դուրս չեկավ: Իսկ այդ ժամանակ Էդմոն Մարուքյանն այստեղ ընդդիմության տեսիլք ստեղծելու համար, որպեսզի Սերժ Սարգսյանը հանգիստ ընտրվի, առնվազն 15 անգամ ասում էր՝ «պարոն Սարգսյան, պարոն Սարգսյան»…Դրա մասին կխոսենք հետո, շատ բաներ գիտեմ, թե ինչու է այդպես եղել, որտեղից է եղել եւ երբ»:

Դահլիճից արձագանքեցին ԼՀԿ-ի պատգամավորները, Սիմոնյանն էլ Մարուքյանին ասաց՝ «դուք»-ով կխոսես, «դու»-ն դու ես». «Հանգստացի, հոգնածը դու ես: Քաղաքական տրյապկա, հանգստացի»: Դահլիճում կրքերը թեժացան, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Չի կարելի, հարգելի գործընկերներ, դահլիճում լռություն»:

Ալեն Սիմոնյանն արդեն իր ամբիոնից շարունակում էր. «Քո չափով պահի, հոգնած…»: Մարուքյանից էլ հնչեց՝ «անբարոյականի վաստակ…»: Սիմոնյանը պատասխանեց. «Չափիդ մեջ կմնաս սրանից հետո»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բղավեց եւ հարվածեց մուրճով: Մարուքյանը հրավիրեց Արարատ Միրզոյանի ուշադրությունը, նա էլ ասաց. «Տրյապկա ասեց, իսկ դրանից առաջ կարծում եք չլսեցի՞, որ ասեցիր՝ այ հոգնած…չի կարելի նման սադրանք անել: Երկուստեք շատ վատ բաներ հնչեցին: Ասացի, թե որտեղից սկսվեց: Պահեք մակարդակը, սա խորհրդարան է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    «Ալէն Սիմոնեան» երեւոյթը մեր երկրի ամօթն ու խայտառակութիւնն է: Նրան ցտեսութիւն յայտնելը «Իմ քայլի» ԿԵՆՍԱԿԱՆ շահերից է բխում, այլապէս յաջորդ ընտրութիւններին … (բազմակէտեր)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930