Ավագանու ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանն այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում են 500 վերելակի փոխման մրցույթի աշխատանքները եւ ի՞նչ չափորոշիչներով են որոշել՝ որ համայնքների վերելակները պետք է փոխվեն:
Մարությանն ասաց, որ մրցույթ է հայտարարված եւ, եթե հաղթող լինի, մինչեւ տարեվերջ պետք է ավարտեն վերելակների փոխման աշխատանքները. «Չափորոշիչներն այն են, որ պետք է փոխվեն առավելագույնը վնասված եւ բնակչության համար վտանգավոր վերելակները»:
Քաղաքապետը նաեւ ասաց, որ 3000 վերելակներ վատ վիճակում են, բայց դրանցից օրինակ՝ 2000-ն ավելի վատ վիճակում է. «Բայց այս պահին 500-ն ենք փոխելու: Արդյունքում 3500 վերելակ է վատ վիճակում, այն 500-ը կիսաբավարար վիճակում է, 3000-ը վատ եւ շատ վատ վիճակում են: Բայց այս 500-ը, որը մտցվել է ցուցակ, իրականում շատ վատ վիճակում են»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ