Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ–Հայաստան Բանկի միջոցով վճարվել են ավելի քան 2,1 միլիարդ ՀՀ դրամի չափով հրատապ միանվագ նպաստներ

Ապրիլ 28,2020 20:30

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված և կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների վերացմանն ուղղված սոցիալական ծրագրերի իրականացմանը: 28.04.2020թ. դրությամբ  ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով արդեն իրականացվել են 2,1 միլիարդ ՀՀ դրամի չափով վճարներ (Բանկի միջոցով վճարման ենթակա նպաստների 70%-ը) աջակցության կարիք ունեցող 40 հազար քաղաքացիների:

Համաձայն Կառավարության թիվ 4, 6, 7, 8 և 9-րդ ծրագրերի ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով կվճարվի հրատապ միանվագ նպաստներ ընդհանուր 50 հազար քաղաքացիներին 3 միլիարդ ՀՀ դրամի չափով:  Համաձայն ծրագրերի պայմանների՝ հրատապ միանվագ նպաստները կարելի է ստանալ ինչպես կանխիկ եղանակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերի միջոցով, այնպես էլ անկանխիկ` նպաստը անմիջապես քարտին փոխանցելու միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նախապես մուտքագրել քարտի տվյալները online.ssa.am կայքում:

Կորոնավիրուսի պայմաններում Բանկն առաջարկում է իր հաճախորդներին ընտրել նպաստի ստացման և հետագա օգտագործման անկանխիկ եղանակը՝ թղթադրամների հետ ֆիզիկական շփման նվազեցման նպատակով:

Հրատապ նպաստներ տրամադրող մասնաճյուղերի հասցեների և աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարելի է դիմել Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930