Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաթողիկոսին փոխեն, ո՞ւմ բերեն, հլը այդ սրբի անունը տվեք…Աստված, եթե չընդունի մեր կաթողիկոսին, մի րոպեում մահ կտա, կամ կփոխի». Վարդան Ղուկասյան

Ապրիլ 28,2020 19:03

«Ընդհանրապես ո՞վ է խոսում կաթողիկոսի մասին: Կաթողիկոսի մասին պետք է կարողանա խոսել Գրիգոր Լուսավորիչը, կաթողիկոսի մասին պետք է խոսա Մծբնա Հակոբ հայրապետը: 132 կաթողիկոսներից, որ նայեք եկեղեցու օրացույցը, 12-ն է սրբոց դասին դասվում: Ուրեմն ամեն մեկը թող իր մեղքերի մասին մտածի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսպես արձագանքեց հարցին՝ Հայ առաքելական եկեղեցու եւ հատկապես կաթողիկոսի դեմ սկսված արշավի հետ կապված:

Վարդան Ղուկասյանը հարց ուղղեց. «Կաթողիկոսին փոխեն, ո՞ւմ բերեն, հլը այդ սրբի, այդ մաքուրի անունն էլ տվեք: Ընդհանրապես կաթողիկոս եւ թագավոր ընտրվում է Աստծո կողմից: Իհարկե, շատ բաներ կարող ենք ասել, բայց ըստ հավատքի եղիցի քեզ, ինչքան որ մեր ժողովուրդն է, դրանից լավ կաթողիկոսն է: Աստված եթե հանկարծակի չընդունի մեր կաթողիկոսին, մի րոպեում մահ կտա, կամ կփոխի, կամ մի բան կանի: Հիմա սաղ գործերը թողել ենք, ընկել ենք կաթողիկոսի հետեւի՞ց»:

Ըստ պատգամավորի, աշխարհի վերջն է, ու ինչպես Աստվածաշնչում է կանխատեսվում, եկեղեցին պիտի քարկոծվի, բայց հորդորեց ուշադրություն դարձնել, թե ո՞ւմ կողմից է դա արվում. «Գյումրիի մի քանիսին գիտեմ, խայտառակություն են դրանք, դրանք ո՞վ են, որ կաթողիկոսի մասին խոսան: Մի քիչ պիտի Աստծուց վախենան: Ես շատ մարդկանց անուններ կարող եմ ասեմ, եկան խոսացին կաթողիկոսից, հիմա մահացած են: Մի քիչ վախ ունենան Աստծուց: Կաթողիկոսին վարկաբեկում են, հերոսներին վարկաբեկում են, բժիշկներին վարկաբեկում են, վաբշե ո՞վ է մաքուր այս երկրում, բացի իրանցից, այդ մի քանիսից: Մի քիչ պետք է լեզվի վրա քյարթ լինի: Այսինքն բոլորը գող, ավազակ, դուրսընկած, էս աշխարհում էլ մարդ չի՞ մնացել, հա՞, մենակ իրա՞նք են մաքուր: Մի քիչ չափ ու տակտ էլ կա, էլի, ապրած մարդիկ կան»:

Հիշեցնենք, որ ալիք բարձրացավ կաթողիկոսի դեմ այն բանից հետո, երբ նա հորդորեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխել: Վարդան Ղուկասյանի բացատրելով՝ կաթողիկոսը եկեղեցու պատգամն է արել. «Եկեղեցին ասում է՝ նեղյալներին ազատություն, բանտարկվածներին ազատություն: Եվ հետո մի անձի մասին էլ, այս վիրուսի հետ կապված, որ տարածվել է, ասում է՝ եթե փաստեր չունեք, ազատեք, էլի ձեր գործընթացը շարունակեք, ի՞նչ է եղել»:

Վարդան Ղուկասյանն ասաց, որ Վեհափառ հայրապետին պետք է քննադատի այն մարդը, ով Տիրոջ մոտ տեղ ունի. «Ամեն մարդ դուրս է գալիս, ոչ մի սրբություն, ոչ մի բան հաշվի չեն առնում, սրա վերջը ի՞նչ պիտի լինի: Մի հատ իրենց հարցրեք՝ իրենց առաջնորդը ո՞վ է, իրենք ինչպիսի՞ տեսակ են սիրում ու հարգում: ԼԳԲՏ տեսա՞կ ենք սիրում մենք հիմա, դա՞ է մեր սերը, դրանց հովանավորում ենք, մնացածին քարկոծո՞ւմ ենք, չի կարելի, սա ի՞նչ դրվածք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930