«Ինձ դիմած Արարատի ցեմենտի գործարանի 8 աշխատակիցների ժամկետային պայմանագրերը չեն կնքվել: Այդ պայմանագրերով նրանք նախկինում նույնպես աշխատել են եւ ամենաքիչը հինգ տարի»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանը:
«Չեմ հասկանում նրանց գործից հանելու տրամաբանությունը, բայց Արարատում տեղի ունեցած քաղաքական կամ քաղաքական ընկալված զարգացումները մեկ ամիս առաջ հուշում են, որ այս ակտիվ քաղաքացիներին, որոնք կանգնել էին իրենց իրավունքների համար, աշխատանքից հեռացրել են կորոնավիրուսի քողն օգտագործելով»,-կարծիք հայտնեց նա:
Պատգամավորը նշեց. «Չգիտեմ, թե ինչու են այդպես որոշել: Սա հուշում է, որ ակտիվ մարդկանց ուզում են դուրս հանել, որպեսզի իրավունքների համար պայքարողները չմիավորվեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ