Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձի ազատությունը կսահմանափակվի գրավոր կարգադրությամբ». օրինագծով հստակեցվում է պարետի կարգավիճակը

Ապրիլ 28,2020 18:00

ԱԺ արտահերթ նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում է կառավարության ներկայացրած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներում փոփոխությունների օրինագիծը: Ինչպես նշեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը, ոչ միայն ՀՀ-ն, այլեւ աշխարհի իրավական համակարգը պատրաստ չէր այնպիսի մարտահրավերի, ինչպիսին կորոնավիրուսն է, որն առաջ է բերել մի շարք միջոցառումների իրականացման անհարժեշտություն, որոնք օրենսդրությամբ հաշվի առնված չեն եղել: «Առաջարկում ենք հստակեցնել պարետի եւ պարետատան դերը, կարգավիճակը, պարետի կողմից ընդունվող ակտերի բնույթը: Սահմանվել է, որ արտակարգ դրության հայտարարման պայմաններում վարչապետը կամ փոխվարչապետը կարող են հանդես գալ որպես պարետ, որն իրականացում է արտակարգ դրության ժամանակ ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը, որում կարող է ներգրավել նաեւ այլ մարմինների»,-ներկայացնելով օրինագիծը՝ նշեց Ռաֆիկ Գրիգորյանը:

Նրա փոխանցմամբ՝ օրինագիծը սահմանում է, որ պարետատունը կարող է ստեղծվել կառավարության որոշմամբ, իսկ պարետը կարող է սահմանել պարետատան գործունեության կարգը. «Մի շարք իրավիճակներին արձագանքելու օպերատիվ անհրաժեշտությունից ելնելով՝ հստակեցվել են որոշակի միջոցառումներ, օրինակ՝ ուսումնական գործընթացի կազմակերպման սահմանափակումները, ուղեւորների քանակի նորմավորումը եւ այլն, նաեւ՝ անձի իրավունքների սահմանափակումը՝ համաճարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի ազատությունը կսահմանափակվի գրավոր կարգադրությամբ, իսկ եթե այդ պահին, հանգամանքներից ելնելով, հնարավոր չէ ապահովել գրավոր ձեւակերպում, ապա՝ բանավոր կարգադրությամբ, որին սեղմ ժամկետում պետք է հետեւի գրավոր կարգադրությունը»:

Արտակարգ դրության ժամանակ միջոցառումների առնչությամբ էլ փոխնախարարը տեղեկացրեց, որ դրանք կկազմակերպվեն պայմանով, այսինքն՝ ոչ ամբողջությամբ: Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց, որ օրինագծով սահմանված փոփոխությամբ՝ պարետին վերապահվում է նաեւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորություն. «Փոխվարչապետն արդեն իսկ ունի նման լիազորություն, պարզապես հստակեցնում ենք, ամրագրում փաստը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930