Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հնարավոր մասով չեղարկել, փոխհատուցել կամ առնվազն հետաձգել կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները. համատեղ հայտարարություն

Ապրիլ 28,2020 17:15

Իշխանությունից պահանջում ենք կատարել իր պարտականությունները

Գործող իշխանությունը ոչ թե ձգտում է հաղթահարել երկրում առկա համակարգային ճգնաժամը, այլ էլ ավելի է խորացնում այն և ժողովրդի, պետության ու տնտեսության շահերը պաշտպանելու փոխարեն վերածվել է օտար գաղութային կապիտալի և տեղական օլիգարխիայի շահերի փաստաբանի:

Մենք մերժում ենք գործող իշխանության կառավարման տրամաբանությունը, որի պարագայում.

1.պետության ղեկավարը հավաստիացնում է, թե արտակարգ դրության ժամանակ կոմունալ ծառայությունների դիմաց չվճարելու պատճառով անջատումներ չեն լինելու, սակայն կարճ ժամանակ անց անօգնական ձախողակի նման արդարացնում է մեր բնակչության հանդեպ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի գիշատչական վերաբերմունքը, հիմնավորելով, որ ուրիշ տարբերակ չկա և քաղաքացին պարտավոր է վճարել, հակառակ դեպքում կարող ենք ընդհանրապես զրկվել հոսանքից ու գազից,

2.արտակարգ դրության պատճառով դադարեցվում է տնտեսության հիմնական մասի գործունեությունը և ինքնաբերաբար առաջանում է «ֆորս մաժոր» իրավիճակ, սակայն որոշ ժամանակ անց՝ ի շահ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի, իշխանությունն արդեն անտեսում է այն հանգամանքը, որ պահպանվում է նույն արտակարգ դրությունը ու տնտեսությունը շարունակում է չաշխատել և հայտարարում է, թե այլևս «ֆորս մաժոր» չէ, ինչի հիման վրա եզրակացնում է, որ աշխատանք ու եկամտի աղբյուր չունեցող բնակիչները պարտավոր են կատարել կոմունալ վճարումները, հակառակ պարագայում կանջատվի նրանց բնակարանների հոսանքը և գազը,

3.առանց գազի և հոսանքի մնացած քաղաքացիների բողոքը լռեցվում է նախորդ ռեժիմից ժառանգած ոստիկանության ենիչերիական մեթոդներով:
Մենք արձանագրում ենք, որ գործող իշխանությունը, լինելով պետության գործառույթների ապահովման պատասխանատուն, հրաժարվում է ապահովել դրանց շատ կարևոր մասը, որոնք վերաբերվում են բնակչության կյանքի ու առողջության և պետության ու տնտեսության էներգետիկ անվտանգությանը՝ դրա փոխարեն սպասարկելով օտար գաղութային կապիտալի շահերը:

Այն պայմաններում, երբ համաճարակի դեմ պայքարի ու դրա հետևանքների հաղթահարման նպատակով պետությունը միջազգային կառույցներից և դոնոր երկրներից ստացել է ավելի քան 500 մլն եվրո գումարի չափով օգնություն, նման գործելակերպն առավել քան դատապարտելի է:

Ինչ վերաբերվում է մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ համաճարակի պայմաններում ռուսական պետական և մերձպետական կապիտալի գիշատչական գործելակերպին, ապա այն միանշանակ կերպով պետք է որակել որպես էներգետիկ լծակների չարաշահմամբ իրականացվող տնտեսական ահաբեկչություն, որին անհրաժեշտ է հակադարձել համարժեք գործողություններով:

Վերը նշվածի հաշվառմամբ գործող իշխանությունից պահանջում ենք կատարել բնակչության կյանքն ու առողջությունը և պետության ու տնտեսության էներգետիկ անվտանգությունն ապահովելու իր պարտականությունները և այդ նպատակով.

1.հնարավոր մասով չեղարկել, փոխհատուցել կամ առնվազն հետաձգել կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները,

2.քայլեր ձեռնարկել դրանց գերուռճացված սակագները վերանայելու ուղղությամբ,

3.վերանայել Ռուսաստանի կամ ռուսական կապիտալի ներկայացուցիչների հետ նախկին ապօրինի ռեժիմների կնքած գազի մատակարարման և ռազմավարական ենթակառույցների ու օբյեկտների հանձնման վերաբերյալ պայմանագրերը,

4.դիվերսիֆիկացնել Հայաստան ներմուծվող գազի մատակարարումը և այդ նպատակով բանակցություններ սկսել Իրանի հետ:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
«Սասնա Ծռեր» համահայկական շարժում
Ալբերտ Բաղդասարյան
Արա Պապյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930