Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլոգիական պլանային գործունեություն՝ հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը:
Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարությունը մշակել է «Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում COVID-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց»-պաստառը՝ ոլորտի մասնագետներին տրամադրելու և ստոմատոլոգիական կազմակերպություններում փակցնելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարություն