Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանի բացատրությունը, թե ինչու խոստացան ու չհանեցին արագաչափերը

Ապրիլ 28,2020 16:35

Այսօր ԱԺ-ում լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հիշեցրին, թե ինչ էին իրենք ասում՝ իշխանության գալուց առաջ՝ խոստանալով արագաչափերը հանել:

Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Բազմաթիվ արագաչափեր հանվել են, 1 մլրդ 250 հազար դրամի տուգանք է ներվել, որը վերաբերել է մոտ 120 հազար քաղաքացու, արագաչափերը, տեսախցիկները, որոնք աշխատել են մի նպատակով՝քաղաքացուն թալանելու, այսօր այդ նպատակին չեն ծառայում»:

Նա ասաց, որ Սարի թաղի բնակիչները խնդրում են, որ այնտեղ, որտեղ երկաթուղային գծեր են եղել, արագաչափ տեղադրվի: Բնակիչներն ասում են, որ իրենց տները բավականաչափ մոտ են, երեխաների համար վտանգավոր է, իսկ վարորդներն արագ են երթեւեկում՝ վտանգի ենթարկելով երեխաների կյանքը. «Եթե արագաչափերը մնային նույն տրամաբանության մեջ, դրանք պետք է հանվեին, բայց տրամաբանությունը փոխվել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930