Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը չի հաջողվի արմատախիլ անել. այն կարող է վերածվել սեզոնային հիվանդության. չինացի բժիշկներ

Ապրիլ 28,2020 16:04

Նոր տեսակի կորոնավիրուսը չի հաջողվի արմատախիլ անել, ինչպես տեղի ունեցավ ատիպիկ թոքաբորբի պարագայում: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես են եկել չինացի բժիշկները, որոնք կարծում են, որ COVID-19-ն ավելի շուտ կվերածվի սեզոնային հիվանդության, ինչպես օրինակ հարբուխն է:

Չինացի բժիշկների խոսքով՝ քիչ հավանական է, որ նոր վիրուսը կանհետանա այնպես, ինչպես 17 տարի առաջ անհետացավ ատիպիկ թոքաբորբը, քանի որ COVID-19 –ով վարակվածների մի մասի մոտ հիվանդությունն անցնում է առանց ախտանիշների: Այս փաստը դժվարեցնում է հիվանդության տարածման ամբողջական կանխումը, քանի որ ախտանիշներ չունեցող հիվանդները կարող են վարակել մյուսներին՝ չիմանալով այդ մասին: Իսկ ատիպիկ թոքաբորբն ուղեկցվել է հստակ ախտանիշներով, հիվանդների մեկուսացումից հետո վիրուսը դադարել է տարածվել:

Այժմ Չինաստանում, որտեղ համաճարակը վերահսկողության տակ է գտնվում, ամեն օր բացահայտվում են կորոնավիրուսով վարակված տասնյակ մարդիկ, որոնց մոտ ախտանիշներ չկան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930