Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնյաների աշխատավարձը հայտարարագրվում է, ի տարբերություն ԶԼՄ-ների խմբագիրների, որոնցից շատերը ծրարով գումարներ են ստանում». Ալեն Սիմոնյան

Ապրիլ 28,2020 15:55

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է սոցիալապես անապահով ընտանիքներին 100 հազար դրամ տալ ու կրկնապատկել կենսաթոշակառուների մեկ ամսվա թոշակը: Ըստ նրա, կառավարությունը ժողովրդի փողը չի ցանկանում տալ ժողովրդին, այս պահին բյուջեում կա 389 մլրդ դրամ:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պոպուլիզմ որակեց Մարուքյանի այդ առաջարկը. «Եթե դա մենք անում ենք, վաղը, մի ամիս հետո ին՞չ ենք անելու: Բացենք ամբողջ պահուստային ֆոնդը բաժանենք մարդկանց: Այն պնդումը, որ դա շրջանառվելու է, մտնելու է տնտեսության մեջ, իրականությանը չի համապատասխանում: Դա պոպուլիզմ է, շատ լավ է հնչում: Ես էլ առաջարկում եմ ոչ թե 100, այլ 150 հազար դրամ տալ կամ երեք անգամ տալ: Դա շատ լավ է հնչում»:

Դիտարկմանը, որ դուք պաշտոնյա եք, ձեր աշխատավարձը ստանում եք ու շատ հեշտ եք հիմա խոսում, Ալեն Սիմոնյանը հակադարձեց՝ ասելով, որ իրենց աշխատավարձը, հազարավոր առիթներ են լինում, բաժանում են մարդկանց, կարիքավորներին. «Եկեք այլեւս չկախվենք աշխատավարձի մասին խոսակցություններից: Ես չգիտեմ, թե լրատվամիջոցների տարբեր խմբագիրներ ինչքան աշխատավարձ են ստանում ու դա ինձ չի հետաքրքրում: Իսկ պաշտոնյաների աշխատավարձը հայտարարագրվում է, ի տարբերություն ԶԼՄ-ների խմբագիրների, որոնցից շատերը ծրարով գումարներ են ստանում»:

Հետո Ալեն Սիմոնյանը հավելեց, թե չորրորդ իշխանության ներկայացուցիչները բանուգործը թողած՝ զբաղվում են հաշվելով, թե ով ինչ է անում, մինչդեռ ժամանակին չեն հաշվել. «Դա իրենց խնդիրն է, հասարակությունն իրենց գնահատականը տալիս է»:

Վարչապետն ասել էր, որ հիմա չեն կարողանում տեղորոշել սոցիալապես անապահովներին, որոնց հոսանքը, գազը անջատել են: Ալեն Սիմոնյանն ասաց, որ այսօր իր ընտրատեղամասում մի քանի տեղ է մտնելու ու փորձելու է ինքն անձամբ տեղորոշել, խնդրին լուծում տալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930