ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովրդի ձեռքերի վրա իշխանության եկած վարչապետն այլևս մատ է թափ տալիս իրեն «մարդ» դարձրածների վրա ու սպառնում հոսանքա- և գազազրկումներով:
Այս կառավարությունն իրոք միայն լավ եղանակի, «լեն օրերի» կառավարություն էր, որն ընդունակ էր լոկ մակաբուծել տարիների ընթացքում ստեղծված պետական կառավարման համակարգի վրա՝ ջանասիրաբար ծծելով պետության միջոցներից պարգևավճարներ, շռայլ գործուղումներ և իշխանական բազմաթիվ այլ «կայֆեր»:
Այսօր Նիկոլ Փաշինյանը ծծեց նաև ժողովրդի լավատեսության վերջին կաթիլներն իր հանդեպ՝ տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով մեն-մենակ՝ խորացող սոցիալական աղետի պայմաններում:
Միակ բանը, որ նա և իր՝ թյուրիմացաբար պետական Օլիմպոսին հասած ու արտոնությունների վրա թառած պարազիտ թիմը կարողանում է, նախկիններին անվանարկելն ու պիտակավորելն է:
Կարդացեք նաև
Այսօր նմանատիպ հերթական մի օպուս տեսանք նրա մամլո խոսնակի կատարմամբ «Սաղ Սերժնա մեղավոր» անտաղանդ պիեսի հերթական արարի տեսքով:
Սարի ծամոնի նման անհամ ու կպչուն «կոռուպցիոն» մեղադրանքները մեր հասցեին այլևս լուրջ չենք ընդունում ոչ միայն մենք, այլև կառավարության տոտալ անգործության և մեծամիտ դատարկության պատճառով օրվա հացի խնդիր ունեցող հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ:
Քանզի լավ գիտեն, որ «Սերժի դեմ» իրականացվող հերթական գրոհով ոչ իր տան ճրագն է վառ մնալու, ոչ էլ իր երեխեքին է կերակրելու»: